08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Լ. Զուրաբյանի հաղորդմամբ ներկայացված հանգամանքները, դրանք տրամադրած անձի կողմից հաստատելուց հետո, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել  պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ