17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 1 օր առաջ […]

Իսլամական պետությունը ծառայում է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին.ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար

ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) նախկին գլխավոր հրամանատար Վեսլի Քլարքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծառայում էի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «t24» լրատվամիջոցի տեղեկացմամբ` Քլարքը շեշտել է, որ Թուրքիան նավթ է գնում Իսլամական Պետությունից: «ԻՊ-ը սուննիական ահաբեկչական կազմակերպություն է: Նրա նպատակը շիաներին կանգնեցնելն է: Դա իր հերթին նշանակում է […]

Այլեւս դեն չնետեք․ բանանի կեղեւի անհավանական հատկանիշները

Այն, որ բանանը չափազանց օգտակար է, վաղուց է հայտնի։ Բայց այն, որ դրա կեղեւը պակաս օգտակար չէ, քչերը գիտեն։ Մասնագետները պարզել են, որ բանանի կեղեւը շատ կարեւոր հատկանիշներ ունի։ Նախ՝ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք աղիների աշխատանքն են կարգավորում։ Բացի այդ՝ դրա մեջ կա մագնիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12, սպիտակուց։ А վիտամինը […]

Գորիսի ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, իսկ Մարտունիում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը […]

Այս գիշեր 110 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /29 արկ/, 82 […]

Գլխավոր դատախազի «տեղակալը» հափշտակել է խոշոր չափերով գումարներ. Ժամանակ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը […]

Այս անգամ ի՞նչ քայլի է գնացել ԴԱՀԿ-ի Միհրանը. ՉԻ

«ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետական բյուջեի միջոցները ծառայեցնել սեփական բիզնես շահերին: Բանն այն է, որ ԴԱՀԿ-ն 3 մլն 107 հազար դրամ է ուղղել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությանը՝ ԴԱՀԿ հաշվեկշռում գտնվող BYD մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար: Իսկ այդ գումարով վերանորոգվել է 5 հատ BYD մեքենա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Էլեկտրաէներգիա Վրաստանի՞ց. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից Էլէներգիա ներկրելու լիցենզիա։ Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր Է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում։ ՀԷՑ-ը մտադիր Է Վրաստանից […]

Ո՞ւր են տեղափոխվում «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառները. Ժողովուրդ

«Աբովյան քաղաքի հարեւանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երեւանի «Փեթակ» եւ «Սումալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաեւ Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված