01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անցնում են 6 ժամյա աշխատանքային ռեժիմի

Շվեդիայում գնալով ավելանում է այն ընկերությունների թիվը, որոնք իրենց աշխատողների համար 6 ժամյա ռեժիմ են սահմանում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը: Ընկերությունները, որ 2 ժամով կրճատում են իրենց աշխատակիցների աշխատանքային ժամը, չեն պատրաստվում աշխատավարձը կրճատել: Այստեղ համոզված են, որ եթե մարդիկ ավելի քիչ աշխատեն, քիչ կհոգնեն և չեն հասցնի ձանձրանալ իրենց սիրելի աշխատանքից: Բացի այդ՝ […]

«Վաստակավոր» Արմենչիկն անցել է ժողովրդական երգերին

Վերջերս վաստակավոր արտիստի կոչման արժանացած երգիչ Արմենչիկն անցել է ժողովրդական երգեր կատարելուն: Երգչի ֆեյսբուքի պաշտոնական էջում  կարելի է տեսնել երգչի ժողովրդական կատարումերի ձայնագրությունը, որ կատարվել է վերջինիս վաստակավորի կոչում տալուց անմիջապես հետո: Երգիչը, ըստ երևույթին, ցանկանում է «փակել բոլոր այն մարդկանց բերանը», ովքեր իրեն ռաբիզ երգիչ են համարում: Սակայն հարկ է նշել, որ ժողովրդական երգերը […]

Ձևավորվում է դիտորդների բանակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ավելի լավը չէր, քան նախկին ընտրությունները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով հույս ունի, որ դիտորդների, հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնություններ իրականացրած անձինք կպատժվեն»: «Լրագրողները աշխատեցին բարդ պայմաններում ու ամեն ինչ արեցին թափանցիկություն ապահովելու համար։ Ուրախ եմ, որ ձևավորվում է դիտորդների բանակ` ամեն […]

Նախագահն ընդունել է կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Այս մասին հայտնում է նախագահականը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում […]

Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված է աշխարհում. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը […]

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և  կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ  ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են […]

Մի՛ ամաչեք Հիսուս Քրիստոս անունից

Եթե դուք ձեր սրտում հավատում էք Հիսուս Քրիստոսին, ապա դուք լույսի որդիներ եք ու խավարինը չեք (1 Թես. 5:4-5): Մի՛ քաշվեք ու մի՛ ամաչեք Հիսուս Քրիստոս անունից: Լույսի մեջ վախ չկա ու միայն սեր կա: Աստված հավատում է մարդուն: Աստված հավատում է, որ մարդն ուզում է ավելի լավը լինել, ազատ ապրել ու կյանք ունենալ: Դրա […]

Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են  2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և  բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման  և ճաքալցման աշխատանքներ:  Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Բնապահպանության վարչության […]

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են

Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները: Ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված