07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվկան ծառայությունը: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի […]

Շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը

Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել […]

ԱՄՆ-ում հայազգի թմրավաճառ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հայազգի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանն։ Նրա տնից առգրավվել է 5 կգ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, գրում է Los Angeles Times-ը։ Ոստիկանությունից նշել են, որ քննիչները խուզարկել են Մարտիկ Բաղոմյանի տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ։ Առգրավված իրեղեն ապացույցների մեջ կան […]

Ընտրակեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: ՀԱԿ […]

Հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Թռած» պատգամավորները. Ժողովուրդ

Աժ գործունեությունը մոնիթորինգի ենթարկող Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներով՝ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 170 անգամ բացակայել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած քառօրյա նիստերից։ Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը բացակայել Է 157, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանը՝ 151, իսկ Մարինե Մարաբյանը՝ 98 անգամ։ Ի դեպ, անցած երեք տարիներին Մարաբյանի ձայնը խորհրդարանում երբեւէ չի հնչել։ Նույնիսկ Աժ Նախագահը […]

«Նաիրի Հունանյան-2»-ը ձայնագրություն է ունեցել, որով դիմելու էր ժողովրդին. Հրապարակ

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարեւորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը։ «Նաիրի Հունանյան-2»-ի ելույթի առանցքում նույնպես եղել է «արյունախում իշխանություններից» ազատվելու թեզը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հսկում են ուժեղացված ռեժիմով. Հայկական ժամանակ

Երեւանի պետական համալսարանում երեկ կայացել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ ԵՊՀ է ժամանել նաեւ Աերժ Սարգսյանը, որը նշված խորհրդի նախագահն է։ Այս անգամ Սերժ Սարգսյանի այցից առաջ համալսարանում ու հարակից տարածքում իրականացվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Իհարկե, նման դեպքերում բուհի կենտրոնական մասնաշենքը միշտ է անմատչելի լինում, բայց եթե նախկինում շենք տանող աստիճանների մոտ էր «արգելապատնեշ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված