13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուսաստանը եւ Հայաստանը միավորեցին ՀՕՊ-ի համակարգերը Կովկասում

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը:  

Վարչապետն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: […]

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել 605-606 հազար շերեփուկ

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել ձկների ամենամեծ քանակությունը` մոտ 605-606 հազար շերեփուկ: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ըստ նախարարի` Սևանա լճում այս տարի սիգ ձկնատեսակի քանակի ավելացում է նկատվել: Նախարարը նշեց նաև, որ չնայած ամենօրյա վերահսկողությանը` ձկների ապօրինի որս, այնուամենայնիվ, իրականացվում է: «Դրա դեմ պետք […]

Հայաստանն առաջին երկիրն էր, որ արձագանքեց տեղի ունեցածին․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն անդրադաձել է Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռի կործանմանը։ Նա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, գրում է РИА Новости-ն։ «Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր: Մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են […]

Հաստատվել է Երևան քաղաքի 2016 թ-ի բյուջեն

Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համաձայն հաստատված բյուջեի տարեկան եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ  219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9% -ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: […]

Այս տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանլու դեպքերը պակասել են

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում անցնող տարվա ընթացքում կրծքագեղձի 18 947 սոնոգրաֆիական և մամոգրաֆիական հետազոտություն է իրականացվել, ինչի արդյունքում քաղցկեղի  512 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Այս տարի քաղցկեղի դեպքերը, ընդհանուր առմամբ, պակաս էին` համեմատած նածորդ տարիների հետ:  Սա գալիս է նրանից, որ կանայք ներկայում շատ […]

Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը

Հաջորդ տարվա փետրվարի մեկից Հայաստանի  նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, հայտնում է BALTNEWS-ն: Այս մասին որոշվել է Մոսկվայում՝ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, որտեղ հաստատվել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Տիգրան Սարգսյանն այդ պաշտոնում 4 տարով փոխարինելու է Վիկտոր Խրիստենկոյին: Նշվում է նաեւ, որ կոլեգիայի կազմը կրճատվելու է. […]

Ինքնասպան եղած զինվորը մասնակցել է կապիտանի կազմակերպած «Բլոտ»-ին. նոր մանրամասներ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, […]

Ահաբեկիչները սպառնում են սպանել «Միսս Իրաք»-ին, եթե չհամաձայնվի սեքս-գերուհի դառնալ /ֆոտո/

Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ անցկացվեց «Միսս Իրաք» գեղեցկության մրցույթը։ Եւ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են հաղթող գեղեցկուհի Շայմե Քասիմին։ Նրան սպառնացել են սպանել, եթե չհամաձայնվի ահաբեկիչների սեքս-գերուհին դառնալ։ Նրանք ասել են, որ գեղեցկուհին հենց հիմա պետք է ահաբեկիչների ճամբար մեկնի՝ նրանց սեռական ծառայություններ մատուցելու, հակառակ դեպքում նրան դաժանորեն կսպանեն։ Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված