13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել

Հունիսի 23-ին լրագրողների և քաղաքացիների նկատմամբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ ուժ կիրառվեց, ինչը վերջին տարիների համար աննախադեպ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Այդ դեպքերի առնչությամբ մի քանի օր անց, իհարկե, քրեական գործ հարուցվեց, սակայն գործում ներքաշված լրագրողները փաստում են`  գործը ձևական բնույթ է կրել: Բավական […]

Տրոլեյբուսի կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել […]

Դատապարտում են ԵԱՀԿ դեսպան Բերի հայտարարությունը

Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում… Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում […]

Տարօրինակ չէ՝ Նոր տարուն պահք

Հայ առաքելական եկեղեցին բոլոր տաղավար տոներից առաջ հայտարարում է մեկշաբաթյա պահք: Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ենք նշելու: Ինչ է Պահքը, որն է դրա խորհուրդը տոնական օրերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կամ դժվարանում է պահք […]

Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 22-23-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել:  Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է օդանավակայանի երկու կին աշխատակից, որոնցից մեկը այսօր հիվանդանոցում մահացել է: Տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղեկացրել է, որ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ […]

Մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին

Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին հայտնում է մշակույթի […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Սեյրան Օհանյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված