14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել 605-606 հազար շերեփուկ

Այս տարի Սևանա լիճ է բաց թողվել ձկների ամենամեծ քանակությունը` մոտ 605-606 հազար շերեփուկ: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ըստ նախարարի` Սևանա լճում այս տարի սիգ ձկնատեսակի քանակի ավելացում է նկատվել: Նախարարը նշեց նաև, որ չնայած ամենօրյա վերահսկողությանը` ձկների ապօրինի որս, այնուամենայնիվ, իրականացվում է: «Դրա դեմ պետք է բոլորվ` ազգովին պայքարենք: Եթե կարողանանք 2 տարով փակել Սեւանա լիճը ու արգելել ձկնորսությունը, ապա 2 տարի անց հնարավոր կլինի հստակ խոսել արդյունաբերական ծավալներով ձկնորսության մասին»,- նկատեց պրն Գրիգորյանը:

Նախարարը խոսեց նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների ահազանգերի մասին: «Գառնեցիներն անընդհատ դժգոհում են ջրի պոմպահեռացման համակարգից, ինչը փոքր-քիչ անհասկանալի է: Մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում»,- ընդգծեց նախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ