26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սոմալիում արգելվել է Ամանորը նշելը

Սոմալիում պաշտոնապես արգելվել է ամանորը նշել եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել։ Նման որոշում է կայացրել երկրի կառավարությունը։ Ինչպես պարզաբանել են կառավարությունից, նման որոշում է կայացվել, քանի որ այդ տոնակատարությունը որևէ կապ չունի իսլամի հետ, եւ այդ տոնը չպետք է նշվի։ Անգամ զբոսաշրջիկների համար մասսայական տոնակատարություններ չպետք է անցկացվեն։  

Նախագահը հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արմենակ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:

Բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի […]

Հենրիխ Մխիթարյանի անակնկալը /անակնկալը/

Գերմանական ֆուտբոլի առաջնության՝ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը տեսահոլովակ է հրապարակել, որում Գերմանիայի առաջնության աստղերը ֆուտբոլասերներին շնորհավորում են Սուրբ ծնունդի և Ամանորի կապակցությամբ իրենց մայրենի լեզուներով: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆուտբոլասերներին շնորհավորել է հայերենով:

Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր անել. Բաղրամյան 26-ի Նոր տարին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, […]

Հայ տնտեսագետը՝ Արգենտինայի Ազգային բանկի նախագահ

Ազգությամբ հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը երեկ նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում, գրում է Prensa Armenia-ն: Մելքոնյանին այդ պաշտոնում նշանակել է Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին։ Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»: Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի Կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում:

Պատասխանը՝ սեր

Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է,ամենամեծ երազանքը սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում: Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազանը սահմանամերձ գյուղերում սպասված հյուր է: Մի քանի ամիս է, ինչ նշանակվել է, բայց սիրո կրակն ու հույսի, հավատի հաստատուն պատգամը հասցրել է տարածել հեռավոր […]

Տոն օրերին անխափան արտահանում ու ներմուծում կիրականացվի

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանման ու մաքսային ձևակերպումների հետ կապված գործառնություններն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների անխափան արտահանումն ու ներմուծումն իրականացնելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` […]

Օբաման կոչ է արել Սուրբ ծնունդին աղոթել ահաբեկիչների կողմից հալածվող քրիստոնյաների համար

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման կաթոլիկական Սուրբ ծնունդի նախօրեին կոչ է արել աղոթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հալածվող քրիստոնյաներին, գրում է ria.ru-ն։ «Մերձավոր Արեւելքի առանձին շրջաններում, որտեղ եկեղեցական զանգերը Սուրբ ծննդին ղողանջել են դարեր շարունակ, այս տարի կլռեն, քանի որ ահաբեկիչները գազանություններ են արել այդ վայրերում։ Հիշենք մեր քրիստոնյա եղբայրներին, ովքեր հալածվել ու վտարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված