26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ /վիդեո/

Թեհրանից  Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում  վայրէջք կատարելուց հետո  բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air»  ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել, գրում է է Ermenihaber.am-ը: Ինքնաթիռում գտնվող 150  ուղևորները անմիջապես տարհանվել են: […]

Բոլոր բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների […]

Դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող  քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երևանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք […]

Ում անուններն են ամենից շատ փնտրել Google-ում

2015 թվականին աշխարհի տարբեր երկրներում Google-ով ամենից շատ փնտրել են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ու հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունները: Նրանց անուններն ամենից շատ փնտրել են 26 երկրներում։ Շատ են փնտրել նաեւ Քրիշտիանու Ռոնալդուի եւ երգչուհի Ռիհաննայի անունները։ Հայաստանում Google-ում ամենից շատ փնտրված անունը եւս Քիմ Քարդաշյանն է:

Շտապօգնության» ծառայության` առավել առողջ անձնակազմ

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲ ընկերության անձնակազմի շրջանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բոլոր ենթակայաններ և շարժական ֆլյուորոգրաֆիայի սարքի միջոցով […]

ՀՀ-ում ընդհանուր մահացության 48 %-ը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով

«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում  տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծեց կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։ Այս մասին հայտնում է ԱՆ […]

285-ով ավելացել է թեքահարթակների թիվը. քաղաքապետարանն ամփոփել է

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են տարվա ընթացքում ոլորտում ծրագրեր իրականացրած քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ներկայացուցիչ ճանապարհային ոստիկանությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված` ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: […]

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի». Sabah

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում […]

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա անչափահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական տվյալներով՝ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց S500L» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում դուրս է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված