07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է առողջապահության ֆինանսավորման հարցին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի բացմանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ։ Այդ  ծրագրերը համահունչ են […]

Զգուշացնում են վարորդներին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն, սահմանափակվելու է Պուշկին փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Ինչու չի բացահայտվում մարտի 1-ը /վիդեո/

Այսօր, վաղ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է.  ծաղիկներ են խոնարհվում՝ մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  մարտի 1-ի դեպքերից հետո սպանվածների հարազատների առջև իրեն մեղավոր է զգում: «Մեղավոր եմ զգում ոչ նրա համար, որ ողջ եմ մնացել, այլ նրա համար, որ իմ մայրն ու երեխաները […]

Մոգերինին եւ Ալիեւը անդրադարձել են ԼՂ հարցին

Նախօրեին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին։

Գարնանային ընկճախտ. հոգեբանը հուշում է /վիդեո/

«Գարունը ընկալվում է որպես հույզերի և էմոցիաների սկիզբ և յուրաքանչյուրս պետք է գրկաբաց ընդունենք գարունը, չնայած նրան, որ երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակների մեջ , երբ հայտնվում ենք գարնանային ընկճախտի մեջ: Յուրաքանչյուր եղանակային անցում դա օրգանիզմի համար սթրես է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Նարինե Պետրոսյանը: Հոգեբանը նշում է, որ գարնանը և աշնանը […]

Գերմանական հեղինակավոր կայքը հոդված է հրապարակել Տաթևի վանքի մասին

Ս.թ. փետրվարի 28-ին գերմանական «Deutschlandfunk» հանրահայտ ռադիոյի կայքէջում Տաթևի վանքի մասին հոդված է հրապարակվել։ Նյութը նաև փետրվարի 28-ին և 29-ին մի քանի անգամ թողարկվել է ռադիոյի եթերում: Ստորև ներկայացնում ենք վերոհիշյալ հոդվածի հակիրճ թարգմանությունը. «Հայերն իրենց հայրենիքը «քարերի երկիր» են անվանում: Այս փոքր պետության մեջ բազմաթիվ ժայռեր, լեռներ և կիրճեր կան: Տաթևում է գտնվում աշխարհի ամենամեծ ճոպանուղին: Դրա […]

Գինին մնացել է գործարաններում

2015 թվականը չարդարացրեց խաղողագործների հույսերը. խաղողը մթերվեց էժան գնով, որոշ դեպքերում նույնիսկ բերքը դաշտում մնաց: Այդ խնդիրը առկախված է նաև այսօր: Գործարաններում  շշալցված կամ տակառներում պահված ոգելից ընպելիքները դեռևս չեն սպառվել ու, բնականաբար, մեծ վտանգ կա, որ 2015-ի սցենարը կկրկնվի նաև այս տարի: Ընդ որում, պետք է նշենք, որ այս խնդրի առաջ կանգնած է ոչ […]

Երկու ամիս առանց դոլարի

Փետրվարի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե-ից: Մինչ այդ վերջին գործարք կնքվել էր 2015 թվականի դեկտեմբերի 29-ին. կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 485 դրամ:

Բերման կենթարկեն

Այսօր՝ մարտի 1-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված