07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցերե փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-14:30 Խորենացի փ. 26 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00 Բակունցի փ. 2, 4, Կոմիտասի պող. 1, Հ.Հակոբյան փ. 4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները:

Հայաստանը և Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի “LA Travel and Adventure Show” զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը

Փետրվարի 27-28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` “LA Travel and Adventure Show”-ին, որն այս տարի տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների` այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել: «Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն […]

Անձրեւ է սպասվում

Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:  Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է անձրև:

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը […]

Մարտի 1`քաղպաշտպանության համաշխարհային օրը

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ և այլն: Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես կարևորվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սենտ Պոլը, […]

Ժամանակավոր սահմանափակվելու է Պուշկին փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն, սահմանափակվելու է Պուշկին փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Ռուսական առաջատար հեռուստաընկերությունները լռել են երեխային գլխատելու մասին․ Կրեմլի հրահանգը

Ռուսական խոշորագույն հեռուստաընկերությունները՝ «Первый», «Россия-1», НТВ եւ РЕН ТВ-ն  լռել են երեկ տեղի ունեցած հրեշավոր սպանության մասին։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացուհի դայակը գլխատել էր 4 տարեկան երեխային, հետո էլ երեխայի գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնացել պայթեցնել ինքն իրեն։ Խոշոր հեռուստաընկերությունները իրենց լուրերի թողարկումներում հատուկ ոչինչ չեն հայտնել տեղի ունեցածի մասին, ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով հեռուստաընկերություններում իրենց աղբյուրներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված