16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ֆեյսբուքը հարկ կվճարի

Ֆեյսբուք սոցիալական կայքի տարեկան եկամուտը կազմում է 18 մլրդ դոլար, ուիստի այն արդեն չի կարողանա խուսափել հարկերից:  տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն։ Մասնագետները Ֆեյսբուքի գործունեությանը դեռ 2014 թվականից են սկսել ուշադրություն դարձնել, երբ ընկերությունը վճարել էր 4 327 ֆունտ ստերլինգ (6 121 դոլար) եկամտահարկ ամսական 1 մլրդ ֆունտ (1,41 մլրդ դոլար) եկամտի դեպքում։ Այս ընկերությունը որոշել  է ընդարձակել […]

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ: Երկրապահ կամավորականների միության անդամների և ազատամարտիկների հետ միասին  բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին: Նույն օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում […]

«Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կանանց անակնկալ է սպասում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի […]

Ինչ գիտեք կարկադեի մասին

Կարկադեն հարուստ կարմիր գույնի հիանալի թարմեցնող ըմպելիք է: Եգիպտոսում և այլ տաք երկրներում այն համարում են բոլոր հիվանդություններից փրկող համադարման։ Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների […]

Ցեղասպանության մասին ֆիլմը կարող է Օսկարի հավակնել

The Playlist բլոգի կանխատեսմամբ՝ Հայոց ցեղասպանության  մասին պատմող «Խոստումը»  ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնի Օսկար Այզեքը և Քրիստիան Բեյլը, կարող է ընդգրկվել 2017 թվականի «Օսկարին» առաջադրվելիք ֆիլմերի ցանկում, գրում է asbarez.com-ը։ Նշվում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի:  Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս […]

Վազգենը հարգանքով էր վերաբերվում ամենքին. պատմում է Սպարարապետի համագյուղացին /վիդեո/

Այսօր Եռաբլուր էին այցելել նաև Արարատի մարզի համանուն գյուղի աշակերտները, գյուղացիները՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:   Վազգենի համագյուղացիները նշեցին, որ իրենց գյուղում  բոլորը ՝ մեծ, թե փոքր գիտեն Վազգեն Սարգսյանի մասին, ու հպարտանում են, որ ապրում են այն գյուղում, որտեղ ապրել է  Սպարապետը: ‹‹Վազգենը ոչ միայն քաջ էր ու հայրենասեր, այլև […]

Սպարապետը լսում է…

Հայաստանն ավելի ուժեղ կլիներ, ավելի  հզոր, եթե ողջ լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես ուզում եմ շնորհավորել կառավարության ժողովրդի անունից իր ծննդյան առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը և իշխանությունները բարձր են գնահատում իր ներդրումը Արցախի ազատագրման ու  երկրի կայացման գործում», – ասաց վարչապետը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված