Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում․ ամենասարսափելի ավիավթարները /տեսանյութ/

Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչն է չնդունվել ու ինչը չի ընդունվել, լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները նկատել են, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները: Այս դիտարկմանը վարչապետն արձագանքել է. «Դատարկ խոսակցություններին վե՛րջ տվեք, հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին. […]
Դեռեւս 2015 թվականին ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին համաձայնագիրն, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագիրը միտված է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը, որի շրջնականերում նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների […]
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող բանաձև: Նկատենք, որ սա արդեն հինգերորդ նահանգն է, որն այսպիսի որոշում է ընդունում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քաղաքական առումով՝ դրանից ոչ մի բան ակնկալել պետք չէ, քանի որ այս իրադարձությունը քաղաքական կարևորագույն իրադարձություն չէ: Նանահգները չունեն պաշտոնական գործառույթ հանրապետությունները […]
Վրաստանում արգելվել է ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի «Սեր» ֆիլմը, որը սկզբում հայտնվել էր վրացական մի քանի կայքերում, սակայն հանվել է: Խնդիրն այն է, որ ֆիլմը պոռնոգրաֆիկ է ճանաչվել փորձաքննության արդյունքում, գրում է apsny.ge-ն։ «Մեր իրավապահները պահանջել են արգելել այդ ֆիլմը, քանի որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ պոռնոգրաֆիայի տարածումն արգելված է: Իսկ մեր փորձագետները եզրահանգել են, որ […]
Այսօր բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սպարապետի հիշատակին, ապա փոքրիկ հուշեր պատմեցին Վազգեն Սարգսյանի մասին: «Անկախ նրանից, թե ինչ խառը վիճակում էինք, Վազգենը մեզ միշտ երգեցնում էր, շատ ուրախ մարդ էր»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի սիրած […]
Ս. թ. մարտի 11-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. ապրիլի 11-ը:
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր հոսպիտալացվել է, նա այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Թե ինչ է պատահել դերասանին, չի նշվում։ Հայտնի է միայն, որ նրա սրտաբանական բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել էր՝ գրիպի պատճառով։ Հիշեցնենք նաեւ, որ 80-ամյա դերասանն օրեր առաջ ամուսնացել է 36-ամյա սիրելիի՝ Վիտալինայի հետ։