12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ դեսպանատունը նոր պայթյուն է կանխատեսում Թուրքիայում

ԱՄՆ-ն Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է […]

Կմաքրվի Դեբեդի ափերը

Ալավերդու քաղաքապետարանր, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կենտրոնը, «Նոր Ալավերդի» հասարակական կազմակերպությունն ու Ալավերդու Օրհուս կենտրոնը մարտի 19-ին կիրականացնեն Դեբեդ գետի ափերը մաքրելու բնապահպանական նախաձեռնությունը: Ինչպես հայտնում են Ալավերդու քաղաքապետարանից նախատեսվում են գետի ափերից չորացած մացառների ու աղբի հեռացման աշխատանքներ: Մաքրման աշխատանքները կկատարվեն Սանահին կայարան թաղամասից մինչև նախկին ավտոկայան ընկած Դեբեդի ափամերձ հատվածներում: Կազմակերպիչները նաեւ հորդորել են […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:30-14:30 Մատենադարանի հիմնական մասնաշենքը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Աղբյուր Սերոբի փ. 4, 9, 11, 44 շենքերը և 26-52 սեփական տները, Գուլակյան փ. 80 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Դավիթաշեն […]

Գազային դրաման ու գնի բլեֆը

Վերջին օրերին հանրային ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը: Ու թեև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի շեմին հայտարարել էր, որ գազի գնի հետ կապված նոր համաձայնագիրը պատրաստ է, սակայն այն այդպես էլ չդարձավ Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգային հարց: Ավելին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը երեկ հայտարարեց, […]

… վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ. Չարենցի նամակը

Թանկագին Մարիետա Սերգեևնա. Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և … ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի […]

Նոր նշանակումներ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր ՄիհրանՊողոսյանը մարտի 15-ին հրամաններ է ստորագրել։ Համաձայն հրանանների՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանը փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին։

Բարի գալուստ, դժոխք. Հրապարակ

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ոդջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում […]

Պահանջում են կաթի գնի բարձրացում

Գյուղացիներն ահազանգում են` կաթի գինը շատ էժան է. չարչարվում են, բայց չի գնահատվում։ Գյուղացին հաճախ անարատ կաթը չի կարողանում իրացնել, մինչդեռ խանութում վաճառվող կաթն ու կաթնամթերը պարունակում է կոկոսի յուղ, կաթի փոշի,  որը երբեմն լինում է Չինաստանից ներկրված և այլ  հավելումներ։ Ինչ խոսք, այս երևույթը պարադոքսալ է, բայց իրականությունից չես փախչի։ Անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների միություն» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված