Ստամբուլում կայացել է «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայում շատ հայտնի կինեմատոգրաֆիստներ Շենեշ Շենը և Ուղուր Յուջելը, վերջերս կալանքից ազատված թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, գրում է Ermenihaber.am-ը: […]