Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարում 665 ստուգում է իրականացրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում: Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող […]