11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվում է միայն ՀԿ հատվածը. Բ. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանn այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնելէ , որ չի շտապում նշել այս օրը. «Պատճառն այն է, որ մեր օրերում գրեթե ամեն քայլափոխի սպառողի իրավունքները ոտնահարվում են»:

Բանախոսն հայտնել է, որ այսօր սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներն անգործության են մատնված:

«6 պետական կառույց ունենք՝ Շուկայի վերահսկողության պետական ծառայություն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Կենտրոնական բանկ և այլն: Այս կառույցները, գոնե, ձևի համար սպառողներին շնորհավորանք էլ չեն ուղղում: Սա ողբերգական է: Այսօր սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է բացառապես հասարակական հատվածը»,- ասաց Բ. Պիպոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ