Հիվանդները պետք է ստանան որակյալ դեղեր. Արմեն Մուրադյան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի խումբ անձանց և նրանց հարազատների բարձրացրած զիպրեքսա հոգեմետ դեղով անվճար ապահովելու մասին հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այս անգամ քննարկվեց շահառուների, ինչպես նաև առաջատար հոգեբույժների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղեկացվեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին և նրանց հարազատներին մտահոգող հարցը քննարկվել է մասնագետների հետ։ […]