Կրակոցներ Երևանում. դիմակավորված ու զինված անձը հարձակում է գործել տարադրամի փոխանակման կետի վրա․ Shamshyan.com
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավոր աստիճանը` առաջին պահից դեպքի վայրում է գտնվում նաև շրջանի դատախազ Ալեքսանդր Աղայանը:
Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել եմ Մակարով տեսակի ատրճանակից արձակած 5 պարկուճ և 2 գնդակ: Կրակոցի արդյունքում վնասվել է նաև ВАЗ 2107 մակնիշի 947 ԼV 61 համարանիշի ավտոմեքենայի աջ կողային դուռը: Ավտոմեքենայի տակ էլ հայտնաբերվել է գնդակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում