12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ու՞ր ա ինձ ըտենց բախտ»

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է ՏՄՊՊՀ 2016թ գործունեության ծրագրի քննարկումը: Բենզինի գնին վբերաբերող հարցերը մնում են քննարկման առանցքում: «Գուցե կողմնակիցշահ կա՞ գազալցակայանների տերերի համար, որ չիջնեն բենզինի գները: Ի դեպ, ուզում եմ հարցնել՝ Դուք գազալցակայան ունե՞ք»,-  ահա այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը Վարդան Այվազյանին: «Ի դժբախտություն ինձ՝ չունեմ գազալցակայան, ու՞ր ա ինձ ըտենց […]

Անվասայլակներ կտամադրվեն մայրաքաղաքի դպրոցներին ու մանկապարտեզներին

Վորլդ Վիժն Հայաստանը և Երևանի քաղաքապետարանը շարունակում են ներառական կրթության խթանմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում մարտի 17-18-ին մայրաքաղաքի 94 դպրոցներին և 11 մանկապարտեզներին տրամադրվելու է 135 անվասայլակ: Մայրաքաղաքի ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք պատրաստ ներառական կրթության տրամադրմանը: Երևանի քաղաքապետարանր և Վորլդ Վիժն Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ իրականացվող համատեղ ծրագրով աջակցում են դպրոցներին և առաջին անգամ […]

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Տիրայր աբեղա Հակոբյանը: Թեմա՝ Հայր Սուրբը կներկայացնի Մեծ Պահքի և Ավագ Շաբաթվա խորհուրդը և այն ինչպես է նշում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Այդ տեղերը ՀԱԿ-ին չեն պատկանում, որ նրանք էլ զիջեն. Նիկոլ Փաշինյան /վիդեո/

«Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ և այդպիսի բառապաշարի տիրույթում, ուրեմն կամ սխալ են ընկալում, կամ սխալ են գնահատում իրավիճակը: Ովքեր այդպիսի կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, սխալ են գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» ուսակցությունը և ընդհանրապես մեր գործունությունը»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները Փաշինյանին հարցեր ուղղեցին՝ ՀԱԿ-ին ուղարկված […]

Սպասվում է ցրտահարություն. հնարավոր է այն կրկնվի օրեր անց

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադարձան եղանակի կտրուկ փոփոխությանը, մասնավորապես ջերմաստիճանի կտրուկ նվազմանը: Գագիկ Սուրենյանն ասաց, որ արդեն երեկ ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազել ու է նաև  առաջիկա գիշերը: Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է  […]

Տերյանական հուշիկ քայլերով…

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ բենզինի գներին. «Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չեն դավաճանում քիմիայի՝ իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ»: Այնուհետև նա անդրադարձավ խանութների կեղծ զեղչերին: «Բոլոր բրենդային խանութներում կա դա: Սա […]

Կալանավորը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ […]

Մայրը դանակահարել է 14-ամյա որդուն՝ համակարգչով խաղալու համար

Օմսկում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ով դանակահարել է հարազատ որդուն։ Ինչպես պարզվել է, մայրը 14-ամյա որդուց խլել է համակարգիչը, որպեսզի նա այլեւս խաղեր չխաղա։ Երբ որդին փորձել է խլել համակարգիչը, մայրը դանակահարել է որդուն։ Ավելի ուշ ոստիկաններին թե մայրը, թե որդին ասել են, թե տղային փողոցում են դանակահարել, անհայտ անձինք։ Սակայն ոստիկանները ամեն […]

Շարմազանովն անբարոյականություն է համարում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անբարոյականություն է համարում  այն լուրերի, մամուլի հրապարակումների տարածումը, թե  Շարմազանովը Գալուստ Սահակյանի պաշտոնն զբաղեցնելու հավակնություններ ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակը. «Սա անբարոյականություն է… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք Ազգային ժողովի նախագահ ունենք եւ կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված