25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպասվում է ցրտահարություն. հնարավոր է այն կրկնվի օրեր անց

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադարձան եղանակի կտրուկ փոփոխությանը, մասնավորապես ջերմաստիճանի կտրուկ նվազմանը:
Գագիկ Սուրենյանն ասաց, որ արդեն երեկ ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազել ու է նաև  առաջիկա գիշերը: Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է  արդեն բացասական ջերմաստիճան՝ մինուս 1-ից մինչև մինուս 2 աստիճան, իսկ Երևանում եղել է 0-+ 1 աստիճան:
Սուրենյանի փոխանցմամբ՝  հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է ձյուն և  Գորիսում ձյան ծածկը այս պահին հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16 սմ-ի, Քաջարանում՝ 7 սմ-ի: «Այսօր առկա ամպամածությունը առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա: Ճիշտ է եղանակի լիարժեք պարզեցում հովտային գոտիներում չի կանխատեսվում, բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման: Նման պայմաններում այսօր գիշերը Տավուշի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային հատվածներում արդեն ակնկալվում է օդում 0-ից մինչև 2 աստիճան ցուրտ:  Այսօր Տավուշի հովտային հատվածներում, Սյունիքի հատվածներում, Արարատյան դաշտում օդում  0-2 աստիճան ցուրտ է ակնկալվում:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի, այս գիշեր արդեն նշված տարածքներում օդում ակնկալվում է 2-ից 4 աստիճան ցուրտ, որը կպահպանվի 19-ի գիշերը: «Այսինքն՝ երեք օր անընդհատ ՝17-19-ին, հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է  ցրտահարություն»,- ասաց նա և նշեց, թե որքանով ինտենսիվ կլինի այն, ամբողջությամբ կախված է ամպամածության պատկերից:

«Եթե մարտի 17 լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում նկատվեց  եղանակի լիարժեք պարզեցում, ներկայացված պատկերը կարող  է շատ ավելի խիստ լինել, այսինքն՝ օդի ջերմաստիճանը հնարավոր է լինի շատ ավելի ցածր, քան այս պահին ներկայացված ցուցանիշներն են»,- ասաց նա։
Սուրենյանը տեղեկացրեց, որ մարտի 20-ին հաջորդ ցիկլոնն է մոտենում. կսկսվեն  տեղումներ,  լեռնային և նախալեռնային շրջաններում կտեղա  ձյուն, որը կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցներով: «Մարտի 21-ին կրկին կանխատեսվում է եղանակի պարզեցում և չի բացառվում, որ հովտային շրջաններում ցրտահարությունը կրկնվի»,- ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ այն, ինչ կանխատեսվում է, անակնկալ չէ: Նա նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում:

«Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, մենք նախազգուշացրել էինք, որ պատրաստեն ծխակույտեր և բացասական ջերմաստիճանի դեպքում օգտագործեն դրանք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ