25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ տեղերը ՀԱԿ-ին չեն պատկանում, որ նրանք էլ զիջեն. Նիկոլ Փաշինյան /վիդեո/

«Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ և այդպիսի բառապաշարի տիրույթում, ուրեմն կամ սխալ են ընկալում, կամ սխալ են գնահատում իրավիճակը: Ովքեր այդպիսի կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, սխալ են գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» ուսակցությունը և ընդհանրապես մեր գործունությունը»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները Փաշինյանին հարցեր ուղղեցին՝ ՀԱԿ-ին ուղարկված նամակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցությանը` խնդրելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ վստահված անձանց տեղերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրել:

«Այդ տեղերը ՀԱԿ-ին չեն պատկանում, որ նրանք  էլ զիջեն: Զիջել կարող է, ասենք, «Ժառանգություն» կուսակցությունը, որ ժեստ անի և զիջի, բայց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը զիջման խնդիր չունի: Սասուն Միքայելյանը ՀԱԿ խմբակցության ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Նրա դերն անուրանալի է Հայ ազգային կոնգրես խմբակցության ձևավորման գործում: Դրանք փաստեր են, որոնք վիճարկման եթակա չեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները մի դիտարկում ներկայացրին, ըստ որի՝ Փաշինյանի, ՀԱԿ-ի, Սասուն Միքայելյանի հարաբերությունները փոխվել են, ընթացքում շատ ջրեր են հոսել:

«Օրենսդրությունը չի հոսել: Մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք: Ես չեմ խոսում հարաբերությունների մասին, ես խոսում եմ օրենսդրությունից բխող դիրքորոշումների մասին», – վերանշյալ դիտարկմանն արձագանքեց  Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ