12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, […]

«Կուսակցություն ստեղծելը հեշտ է, այն կայացնելն է դժվար» /վիդեո/

Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը դժվարանում է  կանխատեսումներ անել։ Ասաց՝ անկախ ամեն ինչից՝ կուսակցություն ստեղծելը հեշտ է, բայց հետո գոյություն ունի մաքառման ճանապարհ, որն ամեն կուսակցություն պիտի կարողանա հաղթահարել։ «Պետք է ասեմ, որ միշտ կողմ եմ ստեղծարար աշխատանքներին, միավորումներին։ Կուսակցություն ստեղծելը հեշտ է, բայց չափազանց դժվար է այն կայացնելը», – […]

Նախագահը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի: Ընդգծելով, որ հայ […]

Ո՞վ պետք է պատժվեր իրականում.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը օրեր առաջ գրել Էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի և Կոտայքի մարզերիսոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների և խախտումների դեպքեր Է բացահայտել։ Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, և պատիժները չուշացան։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գևորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության […]

Թուրքիայում Նովրուզի տոնակատարություններն արգելվել են

Թուրքիայի երկու խոշոր քաղաքերում՝ Անկարայում և Ստամբուլում արգելվել են Նովրուզի տոնակատարությունները, որը նախատեսված է շաբաթվա վերջում։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման որոշում կայացվել է՝ ելնելով ահաբեկչական հարձակումների և սադրիչ գործողությունների հավանականությունից: Այդպիսով, Անկարայում և Ստամբուլում արգելվել են մարտի 19-21-ը Նովրուզի կապակցությամբ նախատեսվող հավաքներն ու քայլերթերը:  

Աբրահամ Մանուկյանին զրկել են լծակներից

«Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։ Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել Էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե […]

Հաղթարշավ է սկսել.ՉԻ

«Բանից պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» մտադիր է մասնաճյուղ բացել նաև Լոս-Անջելեսում, ընդ որում՝ այդ մասնաճյուղն ամենայն հավանականությամբ կղեկավարի «Արևմտյան Հայաստանի   վտարանդի   կառավարության ներքին գործերի նախարար» Վաեե Մեսրոպյանը։ «ՉԻ» – Այ սա արդեն այնքան էլ լավ չէ։ Եթե այդ պարոնն իր ժամանակի մի մասը կուսակցական գործունեությանը նվիրի, Արևմտյան Հայաստանում հանցավորության մակարդակը կարող է բարձրանալ։ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշել է Ստեփան Դեմիրճյանին.Ժամանակ

«ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 3-ն արդեն իսկ կողմ էին արտահայտվել: Զուրաբյանի պատասխան նամակից, սակայն, ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանը հետ է […]

Նախարարը խոշոր գործարար է. Ժողովուրդ

«ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Ի դեպ, առաջին երկու բաժնեմասերի արժեքները վկայում են, որ տվյալ դեպքում խոսքը նորանշանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված