11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Աբրահամ Մանուկյանին զրկել են լծակներից

«Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։

Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել Էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե կուսակցությունից, այլ լծակներից։ Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը։ Թե ով Է այսուհետ համակարգելու ԲՀԿ կառույցների մեծ մասը, մեզ չհաջողվեց ճշտել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ