11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց տնօրենի գիտության աշխատակիցները վաճառել են ՍՊԸ-ի գույքը.ՀՔԾ

2012 թվականի հուլիսի 31-ին «Մավա իմպուլս» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ս. Ն.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ առանց ընկերության տնօրենի եւ սեփականատիրոջ գիտության եւ համաձայնության, ընկերության աշխատակիցները 2009 թվականի փետրվար-մարտին 50 մլն ՀՀ դրամից ավելի ընդհանուր արժեք ունեցող տարբեր ապրանքներ են վաճառել, որից ստացված եւ ընկերության դրամարկղ մուտք եղած գումարները տնօրինել են […]

Դատը շարունակվում է

Ավետիսյանների սպանության գործով դատարանում շարունակվում է նյութերի հրապարակումը։ Մարտի 18-ին մասնավորապես հրապարակվել են Պերմյակովին ձերբակալած՝ «Բայանդուր» ուղեկալի պետ Միխայիլ Խաչատրյանի ցուցմունքների մի մասը եւ պոմպակայանից արված լուսանկարները, որտեղ ենթադրաբար թաքնվում էր Պերմյակովը զորամասից փախչելուց հետո։ Դատարանը պատասխան է ստացել նաեւ այն հարցին, թե կարող էր արդյոք Պերմյակովը մնալ  կայանում՝ առանց սառչելու ռիսկի. պոմպակայանի շենքում ծածկոց […]

Դոնալդ Թրամպի որդուն սպառնալիքներով ու անհայտ սպիտակ փոշիով լի նամակ են ուղարկել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի որդիուն փոստով կասկածելի սպիտակ փոշով ու սպառնալիքներով լի նամակ են ուղարկել։ Էրիկ Թրամպը նամակը ստացել է երեկ, այն առաքվել էՆյու Յորքի կենտրոնական մասի բնակելի համալիր, որտեղ ապրում է միլիարդատիրոջ 32-ամյա որդին: Նամակում նշված է եղել, որ եթե Թրամպը թեկնածությունը չհանի, նրա երեխաների համար շատ վատ կլինի, գրում է CBS […]

Հանդիպում երիտասարդների հետ

«Առաջնորդության դպրոցի» հրավերով տարբեր հիմնահարցերի անդրադարձ կատարվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի դասախոսության ժամանակ: Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց առաջնորդության մասին իր տեսակետները: Քննարկման առանցքում էր նաև արդյունավետ առաջնորդությունը դժվարին իրավիճակներում: «Իրական առաջնորդը մարտահրավերը տեսնողն է. հույս և վստահություն ներշնչելով` պատասխանատվություն է կրում իր երաշխավորած հաղթանակի համար»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա անդրադարձավ առաջնորդության հասնելու […]

Սպառողը կզգա՞ գազի էժանանալը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյաը երեկ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Մեդվեդևը Երևանում կհայտարարի գազի գնի նվազման մասին: Այս օրերին սույն հարցը, թերևս, հուզում է բազմաթիվ ՀՀ քաղաքացիների։ Մարդիկ լցված են հույսով ու դրական սպասելիքներով։ Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Արդեն չորրորդ տարին է ներկայացնում ենք փաստեր՝ […]

Քերրին ցեղասպանություն անվանել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի սպանությունները /վիդեո/

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին երեկ մամուլի ասուլիս է տվել,որում խոսել է Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» կողմից տեղի ունեցող սպանությունների մասին։ Նա ասել է, որ խմբավորման կողմից քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, եզդիների եւ շիաների նկատմամբ իրականացվող սպանությունները Ցեղասպանություն են։ Անդրադառնալով հայկակն մշակութային հուշարձանների ավիրման փաստին՝ Քերրին ասել է, որ ԻՊ-ը այս տարածքում ավիրել է հայկական եկեղեցիները, […]

Հիմա ո՞ւմ հավատանք. Հրապարակ

էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը հազվադեպ էր հանդիպում ԶԼՄ-ների հետ։ Սովորաբար, նա կառավարության ետնամուտքից էր հեռանում նիստերի օրերին եւ գալիս էր լրագրողների մոտ միայն այդ դեպքում, երբ շատ էինք անհանգստացնում վատ հոդվածներով։ Նոր նախարարը՝ Լեւոն Յոլյւսնը, ավելի բարեկիրթ է։ Նա հարցերից չի խուսափում եւ պատասխանում է՝ անփոփոխ ժպիտը դեմքին։ Այդ ներողամտություն հայցող ժպիտով նա նույն […]

Խաչատուր Սուքիասյանը խոսեց

Խաչատուր Սուքիասյան Ալբերտի Ֆեսբուքյան օգտատերն այսօր իր հարթակում պատասխանել է վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին. «Վերջին օրերին համացանցում տարբեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և «բացահայտումներ» են շրջանառվում, որտեղ շահարկվում է Սուքիասյանների անունը: Այսօր դրանց ավելացավ նաև մի «տեղեկատվություն» առ այն, որ օրերս բացված Ռոսիա մոլլն ամբողջությամբ չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին: Նշված տեղեկությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: […]

Դրամն արժեզրկվում է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է եւս 13 լումայով` դառնալով 486.85  դրամ, եվրոն արժեվորվել է 10.47 դրամով`  դառնալով  550.68 դրամ: Ռուսական ռուբլու նույնպես  արժեւորվել է, այս անգամ 23  լումայով  եւ դարձել`  7.11 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  486.85  Եվրո 550.68  ՌԴ Ռուբլի 7.11

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված