10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այսպիսի հանդուրժողականություն նույնիսկ Ամերիկայում չկա»

Ինչպես հայտնի է, Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում է Ազգային ժողովում 4 մանդատ բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների միջև: Եզդիական համայնքի ներկայացուցիչները, սակայն, դժգոհ են պատգամավորական մեկ մանդատից։

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․
«Ինչ որ արվում է, պետք է բխի ՀՀ պետական շահերից։ Հարցը պետք է կարգավորել՝ նայելով դրան։ Մենք փոքրամասնությունների հետ կապված՝ խնդիրներ չունենք, չենք էլ ունեցել։ Մեր ժողովուրդը տոլերանդ է։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ այնքան հանդուրժող չէ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես մեր երկրում»։

Քաղաքագետը նշեց, որ մեր երկիրն այժմ գտնվում է կիսապատերազմական վիճակում, ուստի, չի կարելի անել այնպիսի քայլեր, որոնք այս կամ այն կերպ կարող են հակասել մեր երկրի պետական շահերին։ Ըստ Լևոն Շիրինյանի՝ փոքրամասնությունները, պետք է որ, դժգոհություններ չունենան։
«Սա ազգային պետություն է։ Ի՞նչ են ուզում։ Աշխարհի ո՞ր երկրում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ ավելի հանդուրժող, քան մեր երկրում։ Այսպիսի հանդուրժողականություն նույնիսկ Ամերիկայում չկա», – ընդգծեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ