25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիմա ո՞ւմ հավատանք. Հրապարակ

էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը հազվադեպ էր հանդիպում ԶԼՄ-ների հետ։ Սովորաբար, նա կառավարության ետնամուտքից էր հեռանում նիստերի օրերին եւ գալիս էր լրագրողների մոտ միայն այդ դեպքում, երբ շատ էինք անհանգստացնում վատ հոդվածներով։ Նոր նախարարը՝ Լեւոն Յոլյւսնը, ավելի բարեկիրթ է։ Նա հարցերից չի խուսափում եւ պատասխանում է՝ անփոփոխ ժպիտը դեմքին։ Այդ ներողամտություն հայցող ժպիտով նա նույն նախադասությունը կրկնում է երեք-չորս անգամ։ Երվանդ Զախարյանը քիչ էր խոսում, բայց գոնե հստակ տեղեկություն էր հայտնում։ Յոլյանը 100 անգամ նույն հարցը լսելուց հետո էլ «չի կոտրվում» եւ նույն պատասխանն է տալիս։

«Բանակցություններն ընթանում են, ավարտվելուն պես տեղյակ կպահենք»։ Խոսքը Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան փոխադրելու շուրջ վարվող բանակցությունների մասին է։ Հունվարին, իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ, նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքով իրանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ Հայաստանի հետ չեն տարվել։

Լեւոն Յոլյանը հակառակն է պնդում։ «2015 թվականի դեկտեմբերին եղել է հանդիպում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Իրան՝ այդ հարցերի հետ կապված։ Ապրիլի 11-13-ը նախատեսվում է արդեն 4 նախարարների հանդիպում Վրաստանում, նորից գնում են ակտիվ աշխատանքները՝ Հայաստանը ներգրավելու էներգետիկ ծրագրերում։ Եվ գազի, եւ էլեկտրաէներգիայի մասով բանակցությունները գնում են»,– ասաց նախարարը։ Հիմա ո՞ւմ հավատանք։ Ըստ Լեւոն Յոլյանի, բանակցություններ են ընթանում նաեւ գազի գնի իջեցման շուրջ, բայց թե ինչ թվերի մասին է խոսքը, եւ որն է ՀՀ կառավարության համար ցանկալի գինը, նա չասաց։

Օրվա մյուս մանրամասները` թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ