11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել։ «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր մի շարք պայթյուններ են հնչել Բրյուսելում, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի։

Կուսակցություններն ընկնելու են 2 միլիոնանոց ցուցակի վրա և փորձեն համադրե՞լ դրանք. Դավիթ Հարությունյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական լսումների ըմնթացքում հարց ուղղեց  նախագծի հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Զոհրաբյաննի հարցը վերաբերում էր ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակման իրավական խոչընդոտցին: «Դուք ասացիք, որ ընտրությունից X ժամանակ անց` հնարավորություն կլինի համեմատել նախապես հրապարակված և ընտրության մասնակցած անձանց ցուցակները: X ժամանակը որքա՞ն է […]

24 ժամում` 300 հարց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրավիրում է Երևանի բնակիչներին քաղաքի խնդիրների մասին երկխոսության: Ամփոփելով նախաձեռնությունը կարելի է արձանագրել, որ Երևանի բնակիչները 24 ժամում քաղաքապետին ուղղեցին շուրջ 300 հարց, առաջարկ ու մեկնաբանություն թե՛ հանրային հրապարակումների, թե՛ անձնական նամակների միջոցով: Բնակիչների հարցերը բազմաբնույթ էին՝ անձնականից մինչև գործնական, ու ընդգրկում էին քաղաքային […]

«Քվեաթերթիկների համար հնարավոր չէ այդքան գույն գտնել»

«Քանի որ Ընտրական օրենսգիրքը պետք է կարգավորի դաշտը, անկախ ելքից` հիշենք, որ Հայաստանում կան հարյուրավոր կուսակցություններ, և եթե մի պահ պատկերացնենք, որ այդ կուսակցությունների գոնե կեսը հայտ ներկայացնի մասնակցելու ընտրություններին, ապա ԸՕ-ը ֆիզիկապես չի կարող ապահովել այդ դաշտը», -այսօր ԱԺ-ում ԸՕ-ի շուրջ քննարկման ընթացքում ասաց  «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Քոչարյանը նշեց, որ որ […]

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։ Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես […]

Եւս երկու պայթյուն Բրյուսելի մետրոյում․ զոհերի թիվը հասնում է 50-ի

Բրյուսելի մետրոյում քիչ առաջ եւս երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը Arts-loi կայարանի մոտ, որը Բելգիայում ԱՄՆ դեսպանատան շենքի անմիջապես կողքին է։ Հարկ է նշել, որ մետրոյի ու օդանավակայանի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասնում է 50-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Երկրում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ չորրորդ աստիճան է հայտարարված։

Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր

Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝  ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է ս/թ մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար  հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ: Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել   հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է […]

Երևանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի: «Երևանի և Ստեփանակերտի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված