14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։

Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես նաև Հայաստանի հիմնական ջրամբարների լցվածության ցուցանիշներին, ապա առաջարկում ենք ՀՀ կառավարությանը իրականացնել հետևյալ նվազագույն գործողությունները, որոնք որոշ չափով կփարատեն մեր բոլորի կասկածները․

  1. Շտապ գործարկել Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման ավտոմատ համակարգ, որպեսզի ցանկացած ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա առցանց հետևել այդ գործընթացին։
  2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքերում տեղադրել ամենօրյա տեղեկատվություն Սևանա լճի ջրի մակարդակի, մուտք և ելք եղած ջրի քանակների մասին։ Ամենօրյա տեղեկատվություն տեղադրել նաև ՀՀ գլխավոր ջրամբարների լցվածության մասին։
  3. Հստակ և հասկանալի բացատրություն ներկայացնել ժողովրդին այն մասին, թե ինչո՞ւ պաշտոնական գործարկման օրվանից՝ 2004 թվականի ապրիլի 26-ից առ այսօր, ընդհանրապես չի գործում Որոտան-Արփա թունելը, և ինչու են այսքան երկարաձգվում ու երբ են ի վերջո ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները։

Այս առաջնահերթ քայլերն իրականացնելու դեպքում միայն հանրությունը կարող է քիչ թե շատ վստահություն ունենալ պետական մարմինների ներկայացրած պաշտոնական թվերի և պարզաբանումների նկատմամբ։

Կանխավ շնորհակալություն։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին միացել են հետևյալ կազմակերպություններն ու քաղաքացիները

Լյուբա Բալյան, IUCN Բնության Պահպանման Միջազգային Միություն, Հայաստանում ENPI-FLEG ծրագրի համակարգող

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Գավառի Օրհուս կենտրոն

«ԲԼԵՋԱՆ» ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ – Սիլվա Ադամյան

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ

«Բիոսոֆիա» ՀԿ

«Դեմետրա-էկո» ՀԿ

«Իղձ» ՍՊԸ

«Օպտիմում Դենտ» ՍՊԸ

«Հայակական ճամբար» ՀԿ

«Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ

Մարտունու պատկերասրահ

Ռուզան Ղազարյան, Սերգեյ Հաջինյան, Դավիթ Հակոբյան, Սուսաննա Սահակյան, Գալուստ Նանյան, Գայանե Կարապետյան, Արամ Ավետիսյան, Վարդան Սրտաշյան, Գայանե Աթոյան, Կարինե Փանոսյան, Նարե Արամյան, Անի Խաչատրյան, Սարգիս Չիչակյան, Աննա Հակոբջանյան, Գայանե Ամիրխանյան, Լիլիթ Սինդոյան, Տիգրան Ենգիբարյան, Տիրան Սահակյան, Սոֆյա Մանուկյան, Կարեն Մարության, Գևորգ Մելքոնյան, Անահիտ Շիրինյան (ԱՄՆ), Մարիաննա Արշակյան, Յանա Շախնազարովա, Գրիգոր Էմին-Տերյան, Սիլվա Այվազյան, Տիգրան Անդրեասյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ