09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‹‹ԱՄՆ-ն կընդունի Արցախի անկախությունը, եթե…››

Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս նահանգի ներկայացուցիչների պալատն իր բանաձևում ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և միջազգային հանրությանը կոչ է արել ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավար պետություն: Ընդգծենք, որ Հավայի նահանգը ԱՄՆ 7-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ անկախությունը՝ հաջորդելով Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, […]

Անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը

Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողների մասնակցություն: Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու […]

«4+4+4» ձևաչափով քննարկումը ուշացումով մեկնարկեց

Այսօր ժամը 17.30-ին Ազգային ժողովում պետք է մեկնարկեին «4+4+4» ձեւաչափով բանակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ: Քննարկումը, սակայն, բավականին ուշ սկսվեց: Լեւոն Զուրաբյանը  բանակցում էր հ/կ-ների ներկայացուցիչների հետ՝  համոզելով, որ թողնեն անձնագրերը  ԱԺ աշխատակիցների մոտ եւ շենք մտնեն: Ի վերջո, բանակցություները սկսվեցին 45 րոպե ուշացումով 3+4+6 ձևաչափով: Տեղեյացնենք, որ «4+4+4» ձեւաչափով առաջին հանդիպումը ընթանում է  փակ՝ առանց […]

Մոսկվա- Երեւան ավյատոմսերը էժանացել են 13%-ով

ՌԴ քաղաքներից դեպի Երևան ապրիլ ամսվա համար նախատեսված չվերթների տոմսերի գները 2015 թվականի ապրիլի համեմատ նվազել են միջինը 13%-ով: Նման տվյալներ է հայտնում ռուսաստանյան Aviaport պարբերականը՝ հղում անելով Tutu.ru օնլայն-ամրագրման համակարգին: Օրինակ, մեկ ուղղությամբ Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները տատանվում են 7-8.5 հազար ռուբլի միջակայքում, առանձին դեպքերում առկա են անգամ մեկ ուղղությամբ 4500-6000 ռուբլի գնով ավյատոմսեր:

Հունիսի 1-ից Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել ԵՄ

Թուրքիայի փոխարտգործնախարար Նաջի Քորուն մանրամասներ է հաղորդել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրվելիք մուտքի արտոնագրի չեղարկման համաձայնության մասին: Թուրքական «Habertürk TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Քորուն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները ամենաուշը մինչև հուլիսի մեկը իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ: «Եվրոպական 26 երկրների դռները առանց վիզային արտոնագրի բաց կլինեն Թուրքիայի քաղաքացիների […]

Հրաշալի անձնավորություն էր. ի՞նչու է կախվել 29 ամյա Մեսրոպը

Արմավիրի տներից մեկի լոգարանում, մարտի 29-ին հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 29-ամյա բնակիչ Մեսրոպ Ղուրշուդյանի կախված դին: Վերջինը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, 2-րդ դասակի հրամանատարն էր, կոչումով՝ կապիտան: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանը չկարողացավ բացատրել, թե որն է եղել նման քայլի դիմելու պատճառը: «Հրաշալի անձնավորություն էր: Չգիտեմ՝ ինչու […]

Խնդիրներ են առաջացել. «4+4+4» ձևաչափով քննարկումը դեռևս չի մեկնարկել /վիդեո/

Այսօր ժամը 17:30-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում նախատեսված «4+4+4» ձեւաչափով քննարկումը դեռևս չի սկսվել: Աաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեռ չեն ներկայացել քննարկմանը, քանի որ հրաժարվում են ԱԺ-ի անցակետում թողնել իրենց անձնագրերը, որը պարտադիր պայման է ԱԺ մուտք գործելու համար: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննարկմանը ներկայացրածներին տեղեկացրեց, որ քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվում են անցակետում թողնել […]

Հրապարակային սեր

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում էր հրավիրվել ԸՕ նախագծի վերաբերյալ: «Իշխանությունը պատրաստ է բոլոր ձևաչափերով բոլոր քաղաքական ուժերի քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպելու և քննարկելու ԸՕ շուրջ առաջարկներ: Իշխանությունը փոխզիջում առաջարկել է, բայց եթե ընդդիմությունն ուզում է, որ իր բոլոր ծրագրերն իրականացնի, ուրեմն պետք է դառնա իշխանություն »,- լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ […]

Մայր Աթոռը հրատարակել է աշխատություն Եղեռնի ժամանակ կորած և փրկված ձեռագրերի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Եղեռնը և մեր ձեռագրերի կորուստն ու փրկությունները» աշխատությունը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Գրքում զետեղված առաջին աշխատության («Ս. Գօլանճեան, Հայկական կոտորածները և ﬔր ձեռագրական կորուստները») մեջ ներկայացված է 19-րդ դարի վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված