08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խնդիրներ են առաջացել. «4+4+4» ձևաչափով քննարկումը դեռևս չի մեկնարկել /վիդեո/

Այսօր ժամը 17:30-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում նախատեսված «4+4+4» ձեւաչափով քննարկումը դեռևս չի սկսվել: Աաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեռ չեն ներկայացել քննարկմանը, քանի որ հրաժարվում են ԱԺ-ի անցակետում թողնել իրենց անձնագրերը, որը պարտադիր պայման է ԱԺ մուտք գործելու համար:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննարկմանը ներկայացրածներին տեղեկացրեց, որ քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվում են անցակետում թողնել իրենց անձնագրերը, ուստի ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին առաջարկեց խոսել քաղհասարակության ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանի հետ: Լեւոն Զուրաբյանը զանգահարեց Արտակ Զեյնալյանին եւ հեռախոսը փոխանցեց Հրայր Թովմասյանին, ով մի քանի րոպե նրա հետ զրուցելուց հետո ասաց, որ չեն համաձայնվում անձնագրերը թողնել անցակետում:

Դեպքերի ընթացքին հետևելու համար հետևեք մեր հետագա հրապարակումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ