25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայր Աթոռը հրատարակել է աշխատություն Եղեռնի ժամանակ կորած և փրկված ձեռագրերի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Եղեռնը և մեր ձեռագրերի կորուստն ու փրկությունները» աշխատությունը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գրքում զետեղված առաջին աշխատության («Ս. Գօլանճեան, Հայկական կոտորածները և ﬔր ձեռագրական կորուստները») մեջ ներկայացված է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակի ընթացքում թուրքական բարբարոսությունների հետևանքով հայ ձեռագիր-գրքային մշակույթի կորուստների ընդհանուր պատկերը, ապա՝ Հովհաննես վ. Հյուսյանի «Համառոտ նկարագրություն Վասպուրականի մեջ եղած ﬕ քանի նշանավոր վանքերու» շարադրանքում պատկերված է Վասպուրականի նահանգի վանքերի ավերմունքը:

Երրորդ գործը պարունակում է Բաբգեն աթոռակից Կաթողիկոս Կյուլեսերյանի ժողոված հիշատակարանները և ձեռագրի նկարագրությունները:

Հաջորդ երկուսը Գ. Տեր-Վարդանյանի` եղեռնից փրկված մի ձեռագրի և մի պատառիկի նվիրված հետազոտություններն են, վերջին հրապարակումն է 18-րդ դարին վերաբերող պատմական մեծարժեք փաստաթղթի, որոնք 1919 թ. առաջ պահպանվելիս են եղել Ագուլիսի Ս. Թովմաս առաքյալ վանքում:

Արժեքավոր այս հատորը տպագրվել է մեկենասությամբ տիկին Վեհանուշ Վարդանի ի հիշատակ ամուսնու`պատմաբան Լևոն Վարդանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ