28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրապարակային սեր

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում էր հրավիրվել ԸՕ նախագծի վերաբերյալ:

«Իշխանությունը պատրաստ է բոլոր ձևաչափերով բոլոր քաղաքական ուժերի քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպելու և քննարկելու ԸՕ շուրջ առաջարկներ: Իշխանությունը փոխզիջում առաջարկել է, բայց եթե ընդդիմությունն ուզում է, որ իր բոլոր ծրագրերն իրականացնի, ուրեմն պետք է դառնա իշխանություն »,- լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի՝ շատ նորմալ է, որ ընդդիմությունն ուզում է իշխանությունների հետ նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել տարբեր քաղաքական հարցեր. «Այդպիսին է քաղաքական աշխարհի և քաղաքակիրթ աշխարհի ճանապարհը, և չպետք է մենք մեկս մյուսից հեռանանք, մենք պետք է կարողանանք նստել կլոր սեղանի շուրջ և բոլոր հարցերը քննարկել: Մենք թշնամիներ չենք, յուրայիններ ենք, որոնք ունեն յուրաքանչյուրը իր տեսլականը, իր կարծիքը և գաղափարախոսությունը»:

Շարմազանովն անդրադարձով նաև Լևոն Զուրաբյանի այն  դիտարկմանը, թե տարիներ առաջ իշխանությունը չէր պատկերացնում, որ հնարավոր է ՝ գան ժամանակներ, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն սեղանի շուրջ նստեն ու քննարկումներ ասնեմ:

Շարմազանովն ասաց, որ դրան հասել են երկուսով՝ ընդդիմությունը և իշխանությունը. «Երբ որ իրենք եկել էին պառլամենտ, խուսափում էին մեզ բարևելուց, հիմա բարևում ենք, շփվում ենք, զրուցում ենք, երբեմն նաև համբուրվում ենք. կարևորը «Հուդայի համբույր» չլինի», – ասաց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ