09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահից մինչև շարքային օլիգարխ /վիդեո/

«Երբ նայում ենք ինչ է կատարվում խորհրդարանում արդեն ծաղրանկարի թեման կա: Կյանքը ինքը թեմա է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծաղրանկարիչ ԱՐԶՕ-ն: «Ով հերոսություն է անում՝ դառնում է  ծաղրանկարի հերոս: Նախագահից սկսած մինչև շարքային օլիգարխ»,-ժպտալով ասաց ԱՐԶՕ-ն: Մանրամասները՝ տեսանյութում:

Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ

Երեկ Դորտմունդի Բորուսիայի եւ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ: Մադրիդի Ռեալի պաշտոնական կայքում արդեն իսկ հայտնվել է  այդ մասին հավաստող լուսանկար:  

Այս աղջկան դասարանցիները ծաղրում էին գիրության համար․ մեկ տարի անց նա ամբողջովին փոխվել էր /վիդեո/

Այս աղջնակի բախտը չէր բերել, 9 տարեկանում նա այնքան գեր էր, որ դասարանցիները ծաղրում էին նրան եւ չէին ցանկանում խաղալ նրա հետ։ Բժիշկները նրա մոտ ոչ մի հիվանդություն չէին նկատում, չէին հասկանում, թե ինչից է գիրանում։ Ի վերջո մայրը որոշեց դստեր հետ հատուկ վարժություններ անել, հատուկ սննդակարգի անցան։ Մեկ տարի անց աղջկան անհնար էր ճանաչել։

«Հայրիկ մի քիչ էլ մեր մասին մտածիր». հայրենիքի և ընտանիքի միջև /վիդեո/

«Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը նշում է, որ հայրենասեր մարդուն խեղճացնելուց  վատ բան չկա: «Այս պահին ես նման խնդրի առաջ եմ կանգնած, իմ ձեռքից իմ բոլոր ապրելու միջոցները խլել են, թույլ չեն տալիս դպրոցականներին նկարել: Ես երեք երեխա եմ պահում ու հայտնվել եմ անելանելի իրավիճակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սրապիոն Գևորգյանը: Սրապիոն […]

Մի ալավերդցի ջահել ինժեներ գրել է՝ հոպար, մեզ որ պետք լիներ, մենք անունը փոխած կլինեինք

Բ.Սարկիսովից սկսած մինչև ԼՏՊ, նամակ եմ գրել Ալավերդու անունը փոխելու հարցով:  ՀՀՇ-ն դեռ իշխանություն էր, լոռեցի Արամ Մանուկյանին հարցրեցի, թե իմ նամակը Լոռու մարզպետին է մակագրել Նախագահը, բայց Մատինյանի հեչ պետքը չի: Ի՞նչ պիտի լինի: Ասաց՝ մի օր ես էլ եմ Նախագահին հարցրել, թե Ալավերդու անունի հարցը մնաց չլուծված, ի՞նչ անենք: Նախագահն ասել է՝ Հրանտն […]

Վաշինգտոնում Նախագահը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին /ֆոտո/

ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր […]

Այս ընտանիքը ամեն ինչ կորցրեց Ֆեյսբուքի պատճառով

Բրիտանացիներ Մարկ Հիգգինսն ու Բեկի Ժենկը ճակատագրից կարեւոր ու լուրջ դաս ստացան։ Իրենց սխալի հետեւանքով նրանք ամեն ինչ կորցրին։ Զույգը որոշել էր փոխել բնակարանը, 22-ամյա Բեկին սկսեց Ֆեյսբուքով ընկերություն փնտրել, որը կօգնել իրերը նոր տուն տեղափոխել։ Նրանք արագ գտան նման ընկերություն, զանգահարեցին ու պայմանավորվեցին։ Նշանակված օրը երկու տղամարդ եկան բեռնատար մեքենայով, եւ հանեցին բնակարանից այն […]

Դիզենտերիայի պատճառը եղել է «Ռետրո» լիմոնադի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը: Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական […]

Հայաստանում բացվելու է ամուսնությունների խրախուսման պետական գործակալություն

Լավ լուր՝ Հայաստանում բացվելու է ամուսնությունների խրախուսման պետական գործակալություն, որտեղ գրանցվելու են բոլոր չամուսնացած ու մինչև 50 տարեկան անձիք։ Փաստորեն ստեղծվում է յուրօրինակ հարթակ և ինչն է ամենակարևորը՝ պետությունը սուբսիդավորելու է նորապսակների բնակարանների ձեռքբերման կանխավճատի 35%ը։ Կամաց-կամաց խելքի ենք գալիս… կեցցեն հեղինակները, գրում է օգտատեր Զոհրապ Եգանյանը: Հիշեցնենք, այսօր ապրիլի 1-ն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված