10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գլխի շրջանում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։ 01.04.2016թ.՝ ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և […]

«Եթե գնացել կռվել են՝ չի նշանակում, որ պետք է հանցագործ դառնան»

«Թիրախավորելու խնդիր չկա, այս պահին քննություն է գնում, և ես չեմ ցանկանում ժամանակից շուտ մեկնաբանություն անել: Ասեմ, որ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդը բավականին մեծ է եղել, իսկ կռվի ժամանակ մենք միշտ մտածել ենք սահմանները պահելու մասին: Ամեն դեպքում չեմ ուզում մտածել, որ ազատամարտիկը ունակ է ահաբեկչության սեփական երկրի ներսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված […]

Արսեն Բաղդասարյանին են այցելել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է մարտի 29-ին։ Այցի ընթացքում Արսեն Բաղդասարյանին հնարավորություն է տրվել  տեղեկություններ փոխանակել ընտանիքին։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ հարուցված  գործի շրջանակներում վերջինս դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Պայթյուն Փարիզում․ կան վիրավորներ /ֆոտո/

Փարիզի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այն տեղի է ունեցել տեղի շենքերից մեկում։ Ինչպես պարզվել է, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով 5 հոգի է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շենքից տարհանվել են մնացած մարդիկ, պայթյունի հետևանքով ավերվել է շենքի մի մասը:  

Քրեական գործ է հարուցվել սուտ մատնության փաստով

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մի շարք գողությունների կատարման մեջ մեղադրվող, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վլադիմիր Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և խուզարկել, որի արդյունքում իր մոտից ոչինչ […]

Անաստասիա Գալուստյանը բարեհաջող մեկնարկեց

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հաջողությամբ հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության առաջին փուլը: Բոստոնում ընթացող մրցաշարում այսօր կայացավ կանանց մենասահքի պարտադիր ծրագիրը: Անաստասիա Գալուստյանը վաստակեց 53,24 միավոր եւ զբաղեցրեց 20-րդ տեղը: Այդպիսով, նա անցավ հաջորդ փուլ՝ ընդգրկվելով այն 24 գեղասահորդուհիների շարքում, որոնք պետք է մասնակցեն ազատ ծրագրի մրցումներին:

Ի՞նչ հաշվարկով է Գևորգը սպանել Կարեն Վարդանյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետ, իրավաբանԿարեն Վարդանյանին սպանել են, իսկ դին թաքցրել ավտոտնակում: «Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված