08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Դրանցում Կիրիլն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի զարգացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ կհաստատվի շուտափույթ հրադադար և կողմերի հաշտեցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի […]

Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն  լրագրողների հետ զրույցում  այսօր անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին: Վերջինս  հստակեցրել է, որ նրանք գալիս են սահմանային այս լուրջ իրադարձություններից հետո իրավիճակն ուսումնասիրելու: «Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար այն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Կրակի ռեժիմը դադարեցվի, […]

Արցախի ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն հունով

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի համակարգում այսօրվա դրությամբ վերացված են որոշ հատվածներում առկա տեխնիկական վթարները: Հանրապետությունում անխափան իրականացվում է նաև գազամատակարարումը: Կապի և հեռահաղորդակցության համակարգերը նույնպես աշխատում են կայուն ռեժիմով: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները նույնպես իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Նարեկն ու Ռաֆիկը մեկ ամսից պետք է զորացրվեին

ԼՂՀ-ում հակամարտության ժամանակ զոհված զինծառայողներից 20-ամյա Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի որոտան գյուղից էր: Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջնյանը Henaran.am-ի թղթակցի հետ րույցում տեղեկացրեց, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է բանակ ծառայելու: «Մի քանի ամսից պետք է տուն գար, ծնողները անհամբեր նրան էին սպասում»,-ասաց գյուղապետը: 20-ամյա Հակոբյան Ռաֆիկն էլ Արագածոտնի մարզ Կրմրաշեն գյուղից էր, նրա հորեղբայրը` […]

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպման գլխավոր թեման ԼՂ-ն է լինելու․ ՌԴ ԱԳՆ

Վաղը Բաքվում տեղի է ունենալու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան կողմերի հանդիպում, որի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցն է լինելու։ Այդ մասին լրագրողներին ասել է  ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass.ru-ն։ «Այդ հանդիպումը տեղի ունենալու է, բայց վերջին իրադարձությունների հետ կապված՝ թեման մի փոքր այլ կլինի, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնականը»,- ասել է Զախարովան:   […]

ՊՆ-ն հրապարակել է զոհերի նոր անուններ

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհերի նոր անուններ: Ցավում ենք և հպարտանում. շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն: Շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 […]

Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւան կայցելի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վաղը՝ ապրիլի 7-ին կայցելի Հայաստան։ Հայաստանից հետո նախատեսվում է Մեդվեդեւի այցը Ադրբեջան։ Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: ՌԴ վարչապետը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը։ […]

Ժիրայր Սեֆիլյանը դեմ է հրադադարին

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «1994 թ. մայիսի 12-ին հայկական բանակի հաղթական ընթացքը կասեցվեց և առանց Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նրա հետ կնքվեց հրադադար: Հայկական կողմի նման անհեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում կուտակեց տնտեսական և ռազմական մեծ ներուժ, որի միջոցով մեր դեմ վարում է հետզհետե […]

Այսօր մեկնարկում է միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի օրհնության համար

Այսօր սկսվում է մեր միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի ողորմության և օրհնության համար: Ավելի քան 1000 Քրիստոնյաներ դրական են արձագանքել: Դուք էլ միացեք: Տեր Հիսուսն ասում է որ սխրանքով աղոթքն ավելի զորավոր է (Մաթ. 17:21), երբ որ քեզանից մի բան զրկում ես ու այդպես աղոթում: Ծոմ նշանակում է օրվա ընթացքում ոչինչ չուտել (ոմանք ջուր էլ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված