08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժեշտ հերոս կապիտանին /վիդեո/

Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր հրաժեշտ տվեցին Արցախի սահմանները պաշտպանած և հերոսաբար զոհված, 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին։ Արմենակը Արցախում հակառակորդի հետ մենակ պայքարի մեջ էր մտել, սպանել տասնյակներին, իսկ վերջում իր մոտ եղած նռնակով պայթեցրել իրեն ու իր վրա հարձակված ադրբեջանցիներին։ Հավերժ փառք մեր զինվորներին

Համանախագահները հանդիպել են Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող  իրավիճակը: Համանախագահները ողջունել են շփման գծում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը։ Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահին

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ […]

Հողին հանձնեցին

Երևանում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ, 23-ամյա Ռուբեն Իսկանդարյանի հուղարկավորությունը: Նրան հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Հարազատների խոսքով՝ այդպես է որոշել Ռուբեն Իսկանդարյանի ընտանիքը: Հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք ՊՆ-ից, պատգամավորներ, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսին անծանոթ մարդիկ:

Զինադադարի ռեժիմը վերականգնվել է և պահպանվում է

«Կարելի է ասել իրավիճակը հանգիստ է: Զինադադարի ռեժիմը վերականգնվել է և պահպանվում է»,-Henaran.am-ի խնդրանքով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացնելով ղարաբաղաադրբեջանական շփման գծից վերջին տվյալները` նշել է, որ չնայած գրանցված առաձին կրակոցներին, որը պատերազմական գործողությունների պարագայում սովորական է համարվում, իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է:

Կարևորը բանակցությունների շուտափույտ վերսկսումն է. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայն»-ի մշտական թղթակիցը հարց է ուղղել Պետդեպի փոխխոսնակ Մարք Թոներին` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցի կապակցությամբ: ԱՁ.- Հայաստանի նախագահը նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ունե՞ք այս հարցին պատասխան: Մարք Թոներ -Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: […]

Բոլոր վիրավորների մոտ կա դրական տեղաշարժ. Արմեն Մուրադյան

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոսել է վիրավոր զինվորների վիճակի մասին: Նա նշել է, որ բոլոր վիրավորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա, բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությունով: «Ունեինք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ՝ գլխուղեղի վնասվածքով, և  հուրախություն մեզ, […]

Պան Կի Մունի այցը հաստատվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ապրիլի վերջին նախատեսում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել տարածաշրջան` Հայաստան եւ Ադրբեջան: Ի դեպ, օրակարգում է նաեւ Վրաստան այցելությունը, որտեղ գլխավոր քարտուղարը նախատեսում է հանդիպումներ ունենալ այդ երկրի իշխանությունների հետ: Այս ամենի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը տեղեկատվությունը ոչ հերքել է, […]

Նահատակված Վրեժ Սարգսյանը մեկ տարեկան որդի ունի

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր: Գյուղապետ` Վարդան Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամբողջ գյուղը սգում է: «Ամուսնցածա էր, մեկ տարեկան տղա երեխա ունի: Ծնողների հետ էր ապրում, ծայրահեղ ծանր պայմաններում: Հիմա չգիտենք նրանց վիճակը ինչն է լինելու, տան միակ աշխատողը Վրեժն էր»,- ասաց գյուղապետը: Հավերժ փառք մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված