01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն  լրագրողների հետ զրույցում  այսօր անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցին: Վերջինս  հստակեցրել է, որ նրանք գալիս են սահմանային այս լուրջ իրադարձություններից հետո իրավիճակն ուսումնասիրելու:

«Համար մեկ խնդիրը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար այն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Կրակի ռեժիմը դադարեցվի, որը հնարավորություն կտա խոսել բանակցային գործընթացի մասին: Առ այսօր գոյություն ունի մեկ փաստաթուղթ, որը բանակցությունների համար հիմք է ծառայում՝ դա Մադրիդյան սկզբունքներն են»,-ասել է Շ. Քոչարյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ