07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂՀ կառավարությունը ժողովրդին անտեր չի թողել

Մարտակերտում վնասները շատ են ԼՂՀ կառավարությունը սկսել է ադրբեջանական կրակոցներից նյութական զգալի վնասների գույքագրման գործընթացը: Henaran.am-ի թղթակիցը փորձեց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմից տեղեկանալ, թե ինչ վնասներ են կրել հինգ օրյա պատերազմի ընթացքում : Մեզ տեղեկացրեցին, որ այս օրերի ընթացքում ադրբեջանցիները անդադար կրակոցներ են արձակել մարտակերտի ուղղությամբ, որի պատճառով բավականին մեծ վնասներ են կրել: «Հիմնականում տանիքներ, […]

Ծանր տեխնիկայի կիրառմանը պետք է գումարվեն նաև տեղեկատվական միջոցները. ՏՏ փորձագետ

Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտում այսօր կլոր սեղան քննարկում էր՝ «Ղարաբաղյան թեժացում, հետևություններ և անելիքներ» թեմայով: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ հրադադարը փխրուն է և խախտվում է: «Այս պահին ՀՀ-ում կա հանրային մոբիլիզացիայի բավական բարձր աստիճան և բավական գրագետ քարոզչական աշխատանք, սակայն, դա առավելագույնը չէ»: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ […]

Մենք վրեժ ունենք լուծելու. Պերճ Զեյթունցյան

Գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանն իր Ֆեսբուքյան հարթակում արձագանքել է Ղարաբաղյան ողջ շփման գծով ընթացող կռիվներին, մասնավորապես գրելով. «Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա […]

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է, թե «իրենք չեն կռվում կանանց և երեխաների հետ». ԼՂՀ ՊԲ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը… Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի […]

Հայաստանը զենք-զինամթերքի պակաս չունի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այսօր չցանկացավ հստակ պատասխան տալ լրագրողների հարցին. արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է մասնակցեն Ռուսաստանում կայանալիք ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովին: «Իրադարձություններից առաջ չընկնենք, այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այդ հարցը լրացուցիչ կքննարկվի և մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ  Բաղդասարյանը: Բաղդասարյանը նշեց, որ […]

Համաժողովրդական ստորագրահավաք

ՀՆՔՄ կուսակցությունը շուտով սկսում է քաղաքական-համաժողովրդական ստորագրահավաք՝ չեղարկել Մադրիդյան սկզբունքները պահանջով։ Միացեք այս պահանջին, հարգելի հայրենակիցներ, այլապես մեր զոհված տղաների արյամբ ազատագրված հողերը ստիպված ենք լինելու զիջել Ադրբեջանին, տեղեկացնում է կուսակցության նախագահ Անի Զաքարյանը:

Գնդակոծվել է Բաղանիսը. մանրամասներ

«Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին կրակոցներ չկան, սակայն գյուղում միշտ էլ պատրաստ են դեմ կանգնել թշնամուն: «Վստահում ենք հայ զինվորին ու մեր […]

ԱԺ նիստն սկսվեց շնորհավորանքներով

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝  մայրության եւ գեղեցկության տոնի առթի. «Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է մայրության տոնը: Խոնարհվում ենք հայ մոր առջեւ: Շփման գծում այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մայրերին, ազգի ճակատագիրը պետք է փնտրել մեր մայրերի մեջ: Մենք հայրենապաշտ մայրեր ունենք, որ […]

Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչները տեղավորվել են հյուրանոցներում /ֆոտո/

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարդակետրտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: Այս կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովինքար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված