07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«121 վիրավորից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է». ՀՀ ՊՆ բուժվարչության պետ

ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դդրությամբ ունենք 121 վիրավոր զինվոր. «121-ից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք արհեստական շնչառական սարքին են միացված: 10-ը ծանր են, իսկ մնացած բոլորը փոքր բեկորային վնասվածքներ են ստացել: Նրանք առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն և կվերադառնան իրենց տեղակայման վայրեր»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, […]

Լեռնային Ղարաբաղի իրավիճակը հեռու Է կայուն լինելուց. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում հետընթաց է արձանագրվել։ Այստեղ իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է rg.ru-ն։ «Անշուշտ, իրադրությունը դեռեւս շատ հեռու է կայուն լինելուց։ Չի կարելի սահմանափակվել ձեռք բերվածով, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել։ Նախքան այդ թեժ բախումների վերսկսվելը կային շատ լավ մշակումներ, շատ […]

Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց֊կամաց համակարգված տեսք […]

Հերոսական Մատաղիս. դիրքերում կանայք են

Տեր Արամ քահանա Միրզոյանը ֆեյսբուքի իր հանրագրում տեղադրել է լուսանկարներ և գրառել. «Շնորհավոր Մայրության և Գեղեցկության տոնը՝ Աստվածամոր Ավետման տոնի շնորհով… Հերոսական ՄԱՏԱՂԻՍ… 07 ապրիլի 2016թ.»: Լուսանկարներում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: 

Ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը

Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում: 29-ամյա մոր ևերեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը`  51սմ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ հավելում, որ ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն […]

ՀՀ նախագահը Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար […]

Ապրիլի 8-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 8-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը և պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը: Թեմա՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատմական և միջազգային հրամայականները:

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը որպես տարանցման վճար, նախկինի նման կստանա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արեն իսկ ստորագրել է տվյալ համաձայնագիրը, հայտնում է Novosti Gruzia-ն։ Բանակցությունները ձգվում էին, քանի որ ավելի վաղ «Գազպրոմը» Վրաստանին առաջարկել է Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանին վճարել փող և ոչ թե գազ։ […]

Ստատուս քվոյի պահպանումը հավասարազոր չէ խնդրի փոխհամաձայնեցված կարգավորմանը

Արման Մելիքյանը  Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներն ունեն հարցի էության և դրա լուծման սկզբունքների և առաջանահերթությունների որոշման մասով: Կարելի է ասել, որ այսօր համանախագահներն իրենք էլ են իրենց գործողություններով ավելի շուտ նպաստում ոչ թե իրական խաղաղ կարգավորմանն, այլ ստատուս քվոն պահպանելու կամ չպահպանելու տարբերակներից մեկին նախապատվություն տալու հարցում հապճեպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված