06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրիլի 15-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 15-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Թեմա՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններ, միջազգային հանրության արձագանք, ՀՀ նախկին և ներկայիս նախագահների հանդիպում:

Անկախ արդյունքից

Ազգային ժողովի «Հայրենիք»  խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը դրական է  համարում նախկին եւ ներկա նախագահներ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Քանի որ ես աշխատել եմ և՛ Տեր Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի և՛ Սերժ Սարգսյանի հետ, շատ ոգևորված եմ զգում ինձ, երբ նախագահներն այս օրհասական պահերին հանդիպում են: Անկախ հանդիպման արդյունքից՝ հասարակությունը ոգևորվում է», – Henaran.am-ի հետ զրույցում […]

Ապրիլի 15-ին` ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 15-ին` ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Թեմա՝ ԱԺ պատգամավորը կխոսի այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողությունների, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

«Մետրոպոլիտենը ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ է». Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար: «Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն […]

Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, երկու կողմերի փոխզիջումներով։ «Սա շատ զգայուն հարց է, եւ մենք դրան պետք է մոտենանք հայտնի բժշկական մոտեցումով՝ չվնասել»,- ասել է նա։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն […]

Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են /վիդեո/

«Երկրապահ կամավորական միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է. «Հայ ժողովուրդը դատապարտված ա էս հողում ապրելու, պետք է ապրի որպես հավատացյալ: Ինձ համար շատ հպարտանալու ա, որ էսօր սաղ հելան ոտի: Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են: Էս անկախությունը մերն ա, թուրքը, սաղ աշխարհն էլ, որ ուզի, չի կարա մեզնից տանի: Մեր […]

Ադրբեջանին զինում է Հայաստանը

Արմինե Մելքոնյանը Ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ադրբեջանին զինում է Հայաստանը: Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս: Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք,որ Անթալիայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է Ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի […]

«Վերնիսաժի» տարածքը կբարեկարգվի և կարդիականացվի /ֆոտո/

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները: Ներկաները, ողջունելով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային վայր դարձնելուն միտված Երևանի […]

ՀՀ արտգործնախարարը գնում է Պեկին

Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։ Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայիհամագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված