06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք Ձեր տիրու մերը».սահմանին կանգնած հայորդիներ/վիդեո/

«Այս ագրեսիայի արդյունքում հիմնականում բեկորային վիրավորներ են եղել, որը նշանակում է, որ թշնամու հրետանին է հիմնականում աշխատում, այլ ոչ թե զինվորը»,-նկատում է Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկը: Վիրավորված զինծառայողները մտածում են շուտ ապաքինվելու և նորից դիրքեր բարձրանալու մասին: «Մենք Ձեր տիրու մերը»,-երգում են զինվորները: Մանրամասները՝ ԵԿՄ-ի տրամադրած տեսանյութում:

Բոլոր հանգանակությունները պետք է ուղղվեն զենքի և զինամթերքի գնմանը. կոչ սփյուռքահայությանը

Կոչ՝ սփյուռքահայությանը Վերջին երկու շաբաթը նորից ապացուցեցին, որ մենք արժանապատիվ ազգ ենք, և պատրաստ ենք մի բռունցք դառնալ և պաշտպանել մեր վերջին տարիների ընթացքում մի փոքր թերացած արժանապատվությունը: Ես երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին դիմում են և իրենց պատրաստակամությունը հայտնում՝ օգնել մեր համերկրացիներին, որոնք հայտնվել են ծանր վիճակում, կորցնելով իրենց հարազատներին, խնամելով […]

ՀԱՊԿ առանձին երկրների գործողությունները հակասում են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը.Էդուարդ Շարմազանով

Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ  միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր: Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից […]

Մոսկվայում ծեծել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին /վիդեո/

Մոսկվայում տաքսիստը ծեծել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակցին։ Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, դեպքը տեղի է ունեցել Կոնյուշկովսկայա փողոցում։ Հրապարակվել է նաեւ ծեծի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են սպիտակ, մարդատար մեքենայից դուրս գալիս երկու հոգի, սկսում վիճել ու նրանց մեջ ծեծկռտուք է սկսվում։ Ինչպես պարզվել է, տաքսիստի հետ վեճը սկսվել էր դեռ ուղեւորության ընթացքում, որից հետո […]

Ո՞վ է հարձակվել Քոչարյանի տան վրա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության լրատվական բաժնից Henaran.am-ը տեղեկացավ, որ  առանձնատան բակ նռնակի նմանվող առարկա են նետել, ըստ ամենայնի, ուսումնական նռնակ է կամ նռնակի մուլյաժ։ Առարկայի ծագումը պարզելու համար Քննչական կոմիտեն փորձաքննություն է անելու։ Ավելի վաղ  հայտնել էինք, թե Հայաստանի ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե Ռոբերտ […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ծանրմարտն ինձ համար կյանք է. Անդրանիկ Կարապետյան

Վերջին օրերին հայ ազգն իր հաղթանակներով ու քաջությամբ աչքի ընկավ ոչ միայն մարտի դաշտում, այլև մարզաշխարհում: Հայաստանը մեդալներ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր բոլոր մարզիկները դեռ ասպարեզ դուրս չեն եկել, բայց արդեն իսկ մեդալների մեծ պաշար ունենք: Henaran.am-ը զրուցել է ծանրամարտի 77 կգ քաշային կարգի նորընծա չեմպիոնի՝ Անդրանիկ Կարապետյանի հետ: «Այս հաղթանակն ինձ համար որոշակիորեն […]

Լավրովը և Քերին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Քերիի նախաձեռնությամբ։ Անդրադարձ է կատարվել նաեւ  սիրիական խնդրին, ինչպես նաեւ  Դոնբասի հակամարտության գոտում տիրող իրավիճակին։

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված