05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վաղը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Վաղը Հայաստանի տարբեր մարզերի` թվով 36 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Թալին համայնքները վաղը քաղաքապետ են ընտրելու: Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը և ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանը: Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ՀՀԿ-ականներ են` […]

«Թեկուզ կյանքի գնով».երիտասարդ հրամանատարը պատրաստ է /վիդեո/

«Հայազն» նորաստեղծ ջոկատի հրամանատար Արտավազդ Սարգսյանը  Ստեփանակերտում՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց, որ խաղաղությունը հաստատվում է արիության գնով: Արտավազդի ջոկատում ընդգրկված առաջին կամավորները նրա ընկերներն են: «Պատրաստ ենք թեկուզ կյանքի գնով հաղթելու»,- ընդգծում է երիտասարդ հրամանատարը: Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀԷՑ-ը թող փոխհատուցի, քաղաքացիներին էլ չուղարկենք դատարանները» /վիդեո/

ՀԷՑ-ին ավել գումարներ վճարած քաղաքացիները սպասում են փոխհատուցման: Ըստ Էդմոն Մարուքյանի` ամենայն հավանականությամբ, մինչև օգոստոս` հաշվիչների ճշգրտման աշխատանքները կիրականացվեն և, հավանաբար, այդ ընթացքում քաղաքացիներին էլ փոխհատուցեն: «Արդեն դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԷՑ-ին տուգանել են: Սպառողներին փոխհատուցելու հետ կապված` տարբեր ընթացակարգեր կան: Հանձնաժողովին տեղեկացրել եմ, որ պետք է նշել` ՀԷՑ-ը թող փոխհատուցի, քաղաքացիներին էլ […]

«Ռուսաստանը հավասար զինում է, որ հավասար արյուն թափվի՞»/վիդեո/

«Պատմության դասերը միշտ կրկնվում են, բայց ցավոք մենք շուտ ենք մոռանում դրանց մասին: Խոսքս վերաբերվում է Ռուսաստանին, ով միշտ նույն գործելաոճն է ունեցել հայ ժողովրդի հանդեպ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը: «Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին հավասար զինում է: Ինչի՞ համար, որ հավասա՞ր իրար կոտորեն ու հավասար արյուն թափեն:Բայց չէ-որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է: […]

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ապրիլի 15-ին, ժամը 11.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի հին տերմինալի դարպասների մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաձիգի 60 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և մեկ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տ/չ 30 փամփուշտով: *** Ապրիլի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության […]

Արցախի անկախության ճանաչումը մեր վերջնական խաղաքարտն է

«Արցախի ճանաչումը մեր այլընտրանքն է»,- Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը շարունակի Արցախի դեմ ոտնձգությունը, ապա այդ դեպքում այլընտրանք չի մնա եւ կճանաչենք ԼՂՀ անկախությունը: «Սակայն նման դեպում ճանաչման գործընթացը համենայնդեպես ինքս գտնում եմ, որ ճիշտ չի լինի որպեսի առաջինը Արցախի անկախությունը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց միջազգայնագետը՝ […]

ՀՀԿ խորհրդում ներկայացրել են սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի հանրապետական կուսակցության ապրիլի 16-ին հրավիրված խորհուրդի նիստն ավարտվել է: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում միայն հայտնեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվել է այլ մանրամասններ հաղորդել՝ նշելով, որ ավելի ուշ նիստի վերաբերյալ հայտարարություն կտարածվի:  

Հանուն Արցախի` Հռիփսիմե Խուրշուդյանը չեմպիոն է

Հռիփսիմե Խուրշուդյանը քիչ առաջ դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի չեմպիոն: Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը առաջին տեղում էր թե պոկում եւ թե հրում վարժություններում: Ծանրամարտի կանանց Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունից հետո հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին: «Ես նույնպես միանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված