19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քառօրյա պատերազմի մասնակիցները հիշում են ու բացահայտում /վիդեո/

«Տագնապ եղավ ու բոլորս խառնվեցինք իրար: Միշտ պատրաստ ենք պաշտպանել սահմանը և տուն չենք գնա  մինչև խնդիրը հանգուցալուծում չունենա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից Էդվին Բարսեղյանը: Ժամկետային զինծառայողները ամեն բան լավ են հիշու ու ընդգծում են. սա դաս էր ապագայի համար: Մանրամասները` տեսանյութում:

Քննարկվել են հայ-էմիրաթյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Կառավարության ղեկավարը կարևորել է ԱՄԷ-ի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը՝ նշելով, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը: […]

Հանդիպել են

Այսօր՝ մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր […]

Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից

«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի արդեն նախկին անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար։ Նա Ինստագրամի իր էջում այս մասին գրառում է արել։ «Եվրոպական հեռարձակողների միությունը չի ճանաչել իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք […]

Վաղը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը

Վաղը ԱԺ-ում կշարունակվի արտահերթ նիստը․ այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։ «Վաղը ժամը 11-ին մենք կշարունակենք մեր աշխատանքները։ Իրականացնելու ենք քվեարկություն՝ այսօրվա քննարկած հարցերի առնչությամբ։ Մեզ մնում է երկու հարց՝ Հրազդան ցեմենտին վերաբերող նախագիծը երրորդ ընթերցմամբ և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ […]

Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում /ֆոտո/

Դեռեւս անցյալ տարի երգչուհի Էմմին օվկիանոսից այն կողմ իր ձայնը բարձրացրեց եւ  բաց նամակով դիմեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որպեսզի վերջինս փրկի իր հոր՝ Դավիթ Բեջանյանի կողմից դեռեւս անցյալ դարի 70-ականներին ստեղծված «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը, որի մասունքներն այսօր պահպանվում են Երևան-Սևան մայրուղու 60-րդ կմ-ի վրա: Բաց նամակը հրապարակվելուց մեկ ժամ անց մարզպետ Գուլոյանը […]

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի վայրագություններին

Այսօր մենք խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման եւ հեռանկարների մասին, ես չեմ կարող մեկնաբանել եւ կարծիք հայտնել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին, այսօր՝  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ հրաժարվելով պատասխանել ապրիլին Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին հարցին։ Հարցին, թե չի՞ տեսնում արդյոք Ադրբեջանի […]

Մենք պահանջեցինք, որ հստակ գնահատական տրվի, թե ով է առաջինը սկսել պատերազմը․ Արմեն Ռուստամյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանդիպման մանրամասներին։ Ռուստամյանը շեշտեց՝ ԵԽԽՎ համազեկուցեղնորին ներկայացվել է, որ ԸՕ-ին վերաբերող՝ ՀՅԴ-ի առաջարկները հիմնականում ընդունվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված