12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Միհրան Պողոսյանը հանդես կգա հայտարարությամբ

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացվում է, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունն այսուհետ ներկայացվելու է  նրա  գրասենյակի միջոցով։ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունն այսուհետ ներկայացվելու է Միհրան Պողոսյանի գրասենյակի միջոցով։ Հայտնում ենք նաև, որ ինչպես նախկինում հայտարարվել է, առաջիկայում մեր կողմից տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային […]

Վիեննայից հետո Ալիեւը ստիպված կլինի պատժել ինքն իրեն․ Զատուլին

Հաշվի առնելով Վիեննայի հանդիպումը, Ալիևի համար այլեւս դժվար կլինի այնպիսի ագրեսիաներ կազմակերպել, ինչպեսին եղավ ապրիլին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, գրում է geoclub.info-ն։ «Նախագահների հանդիպման արդյունքը ԼՂ  հակամարտության գոտում ակտիվության նվազման կանխատեսումն է: Մնացած բոլոր արդյունքները հայտնի կդառնան մինչև հաջորդ հանդիպումը»,- ասել է նա: Զատուլինն ասել է, որ հանդիպման […]

Արցախի նախագահը ընդունել է Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Վախը խորն է

…Սկզբում նրանք քեզ արհամարհում են, հետո կռվում են քո դեմ, հետո դու հաղթում ես նրանց… եթե դուխով ես Մենք իսկապես հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Պատերազմ է, բայց ամեն ինչին վերաբերվում ենք այնպես, կարծես անսահման ժամանակ ունենք մեր բացթողումները շտկելու համար: Ասում ենք, որ պետք է պայքարենք մեր տնտեսության քաղցկեղների` կոռուպցիայի, մենաշնորհների, հովանավորչության դեմ, բայց խոսքից […]

«Մենք մի քիչ հղի ենք, բայց հղի չենք … որովհետև չենք ծննդաբերելու, բայց ծննդաբերելու ենք». Վիեննայից հետո /վիդեո/

«Չեմ կարծում, որ  Սարգսյան և Ալիև հանդիպումը դրական արդյունքներ կունենա:  Պատերազմից հետո շփումը նման թշնամու հետ լավ բաներ չի տալիս, բացի մեկ հանգամանքից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին Հայաստանը չնեղացրեց՝ չգնալով Վիեննա»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում վերլուծելով նախօրեին Վիեննայում կայացած հանդիպումը` նշել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքին. «Այն փաստացի նշանակում է վերադարձ […]

ՄԻՊ-ը դիմել է Արդարադատության նախարարին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Դատապարտյալը հայտնել է նաև, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի […]

Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին Ձերդ գերազանցություններ, Գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային` Նախարարների կոմիտեում արդյունավետ նախագահության կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել նախարար Միտովին՝ այս հանդիպման գերազանց կազմակերպման համար: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել Գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին իր […]

Վիեննայից ստացված լուրերը դրական էին․ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է  Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ դրա արդյունքները դրական է գնահատել: «Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994 և 1995 թվականների հրադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերին»,- ասել է նա։ Դեսպանը «բարի կամքի դրսևորում» է […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված