29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Ասում է՝ երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում։ Ճիշտ է, ավելին կասեմ։ Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում, որովհետև անդիպլոմավորները իշխանության եկան և պաշտոնն օգտագործելով «դիպլոմ թխեցին»»։  

Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա […]

ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց: Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

103 հազար դոլարի ցախավել` Երևանին

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի […]

Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ […]

Բաքվում քարտեզ են շրջանառում, որտեղ Հայաստանն առանց Տավուշի է, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներն իրենց կայքերում ու սոցցանցերի էջերում սկսել են ակտիվորեն շրջանառել «Հայաստանի նոր քարտեզը», որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված