Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե ճանաչել է իրեն ծեծողին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, որ իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին «24Նյուզ»-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։
Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է այն ժամանակվա ԱԺ նախագահին։
Փաստաբանի խոսքով՝ Արարատ Միրզոյանին ուղղված հարցին, եթե ինքն այդ պահին եղել է ուշաթափված վիճակում, ինչպես է տեսել ամբաստանյալի «դիմագիծն ու կառուցվածքը», վերջինս էլ նշել է, թե եղել է ընկած վիճակում, բայց աչքերը բաց են եղել։