«Հետքը» գրում է, որ 2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան […]
Եթե Հայաստանը պնդի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի: Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունն է: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում: Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, դա իր իսկ ընտրությունն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն:
Համացանցում շարունակվում են դասագրքերի բովանդակության շուրջ քնարկումներն ու դժգոհությունները: Լրագրող Վահե Մակարյանն առանձնացրել է հերթականը՝ «Խնդուկ` ԿԳՄՍ նախարարությունից»:
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո իշխանության եւ ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված: Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, […]
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնում է․ «Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս […]
Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ […]