02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրաժարականների շարքը շարունակվում է

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. «Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը: Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, […]

Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր  Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ […]

Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց […]

Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամ ավելացել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում […]

Ով է եղել Սամվել Բաբայանի եւ ադրբեջանցիների միջնորդը

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում  Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական […]

Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու

«Ժողովուրդ»-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնողները առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք […]

Հաջորդը ուժայիններն են

«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։ ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու […]

Նա ծնվեց, որ խլացնի պատերազմի ձայնը: Պատերազմի օրերին Արցախում մանուկներ են ծնվել /Տեսանյութ/

2023թ․ պատերազմի ու դրան հաջորդած օրերին Արցախում մանուկներ են ծնվել՝ արկերի պայթյունների տակ, նկուղներում։ Արցախցի Լուսիան Մարտունու հիվանդանոցում սեպտեմբերի 19-ից հետո ծնված 7 բալիկներից մեկն է, որ լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 22-ին և ընդամենը 4 օր հետո ծնողների հետ բռնագաղթել հայրենի Ճարտարից։

Օրենքով գող Կիլդիմ Արթուրին դիմել են՝ ստանալու 4500 դոլար պարտքը. հնչել են կրակnցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող օրենքով գողի կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված