20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցրել է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին, որպեսզի Մայր Հայաստանը Արցախի ճակատագրին չարժանանա։ Այս առնչությամբ Մետաքսե Հակոբյանը հայտարարել է՝ գնում է եկեղեցու կանչով․ «Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ։ […]

Կոմպրոմատների ակնարկ՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը  գրում է. «Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրության պատմությունը, ասում է, որ գաղտնալսումը օգտագործել են նրան «ձեռնածու» դարձնելու համար: Միանգամայն տրամաբանական է, որ կարող է լինել եւ այդպես: Բայց, չէ՞ որ գաղտնալսվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գուցե համոզված է, որ ինքը որեւէ անգամ թույլ չի տվել […]

Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ

Կիրանցի Գոհար Վարդանյանը գրում է. «Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից: Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50 %-ին հարցրե՞լ եք՝ գո՞հ են թե՞ ոչ։ Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը, դպրոցից 100 մ հեռավորության վրա: Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել […]

Կտրվեն էս ձեռքերս, որ քեզ են ընտրել. իջեւանցին՝ Փաշինյանին

«Ես իջևանցի եմ, ինքը ինձ լավ գիտի: Այսքան տարիների ընթացքում ինքը մի ճիշտ բան չի ասել: Ինձ էլ ա ստել, ամբողջ ժողովրդին ա ստել: Ինչ ասում է, հակառակն է»,- այսօր լրագրողղների հետ զրույցում հայտարարեց Կիրանցից մեկնարկած երթի մասնակիցներից մեկը: Նա, դիմելով Փաշինյանին, հավելեց. «Առաջին անգամ քեզ եմ ընտրել, կտրվեն էս ձեռքերս, որ քեզ են ընտրել»:

Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում. Արթուր Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկերտ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ […]

Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարության գծով՝ Հայաստանի ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կոթողիկոսարանիվց: Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորաբար Տավուշի մարզում […]

Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման

Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այդ մասին հայտնում է «Ազգային ճակատը»։  

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված